2,166 view
Թե ինչ քայլեր է ձեռնարկել Հայաստանը` կապված Մեծամորում ԱԷԿ-ի շինարարության անդրսահմանային ՇՄԱԳ գործընթացի բարելվման ուղղությամբ

08.09.2016

news_atomakayan-08_09_1Սեպտեմբերի 5-7-ը Ժնևում, տեղի է ունեցել Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին Էսպոյի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի 36-րդ նիստը: Կոմիտեն դիտարկել ` Կոնվենցիայի Կողմերի հանդիպման VI/2 որոշման իրականացման ընթացքը, որը վերաբերում է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի և Ուկրաինայի կողմից ձեռնարկվելիք գործողություններին (2-5 հունիսի 2014թ., http://www.unece.org/fileadmin/DAM/env/documents/2014/EIA/MOP/ECE_MP.EIA_20_Add.1%E2%88%92ECE_MP.EIA_SEA_4_Add.1_r.pdf)

Մասնավորապես Կոմիտեն, կողմերի հանդիպման համար նախապատրաստվող զեկույցի համար, քննարկել է հետևյալ հարցերին վերաբերող իր գնահատականն ու առաջարկները.
Ուկրաինայի կառավարության Դանուբ-Սև ծով նավանցիկ ջրանցքի նախագծի Դանուբ գետի դելտայի ուկրաինական հատվածի` «Արագընթաց» ջրանցքի ստեղծման նախագծի և Ռովենի ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) շահագործման երկարաձգման կապակցությամբ Ուկրաինայի կառավարության կողմից կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, կոնվենցիային համապատասխան Ադրբեջանի ընդունած օրենսդրությունը, Բելառուսի և Լիտվայի ձեռնարկած քայլերը կապված Օստրովեցկի ԱԷԿ-ի կառուցման հետ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Էսպոյի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի նիստի օրակարգում է եղել կոնվենցիայի իրականացման նպատակով Հայաստանի ընդունած օրենսդրությունը, ծանուցմանը հաջորդած ցանկացած քայլ` ուղղված Մեծամորում ԱԷԿ շինարարության համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության անդրսահմանային գնահատման գործընթացին:

Մանրամասն տեղեկատվություն կարող եք ձեռքբերել հետևելով հղմանը` http://www.unece.org/index.php?id=40426#/ :

Պատրաստեց` Մարի Չաքրյանը
«Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը` լուծելու շրջակա միջավայրին առնչվող խնդիրները» ծրագիր