2,460 view
Մեծ պանդան այլևս չի համարվում անհետացող տեսակ

08.09.2016

news_1_08_09_1Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN) դրական փոփոխություն է արձանագրել կապված Մեծ պանդայի պաշտոնական կարգավիճակի հետ: Կարմիր գրքում գրանցված «անհետացող» կարգավիճակը այժմ փոխարինվել է որպես «հազվագյուտ»-ի՝ ցուցադրելով, թե ինչպես համալիր մոտեցումը կարող է օգնել փրկել մեր մոլորակի անհետացման եզրին գտնվող կենսաբազմազանությունը:

Բնության պահպանության միջազգային միության զեկույցի համաձայն 2004-2014թթ. Մեծ պանդայի պոպուլյացիան ավելացել է` 1596թ-ից մինչև 1864 առանձնյակ: Իսկ աշխարհում հաշվվում է մոտ 2060 Մեծ պանդա:

Մեծ պանդան կամ բամբուկե արջն ապրում է միայն Չինաստանի կենտրոնական մասերում, բամբուկի անտառներով ծածկված 1800-3400 մ-ի վրա գտնվող լեռներում։ Լինելով անհետացող տեսակ` Մեծ պանդան հանդիսանում է Վայրի Բնության Համաշխարհային Հիմնադրամի (WWF) խորհրդանիշը։

Հետաքրքիր է, որ մարդու և պանդայի գեները 68%-ով համընկնում են։ ԱՄՆ-ի և Ճապոնիայի կենդանաբանական այգիներին Մեծ պանդաների վաճառքը 1970-ական թվականների չինական քաղաքականության կարևոր մասն էր կազմում. այն հանդիսանում էր Չինաստանի և Արևմուտքի միջև մշակութային փոխանակության առաջին դրսևորումներից։ Սակայն, 1984 թվականից սկսած պանդաներին դադարեցին օգտագործել դիվանագիտական նպատակներով։ Դրա փոխարեն Չինաստանը այլ երկրներին առաջարկում է պանդաների վարձակալություն տասնամյա ժամկետով։ Վարձակալության պայմանները ներառում են տարեկան մեկ միլիոն ԱՄՆ դոլար վարձակալական վճար և երաշխիքների տրամադրում, որ վարձակալության ընթացքում ծնված քոթոթները հանդիսանում են ՉԺՀ սեփականություն։

Պետք է նշել, որ Չինաստանում պանդայի սպնության համար մահապատիժ է սահմանված, ինչը ևս իր դերն է խաղում այս տեսակի պահպանության հարցում։

Մանրամասները՝ http://www.worldwildlife.org/stories/giant-panda-no-longer-endangered

Պատրաստեց` Անուշ Բեյբությանը
Խմբագիր` Մարի Չաքրյան
«Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը` լուծելու շրջակա միջավայրին առնչվող խնդիրները» ծրագիր