3,165 view
Ինչպես է Օրհուսի կոնվենցիան նպաստում կայուն զարգացմանը
08.09.2016
ՄԱԿ-ի ԵՏՀ Օրհուսի կոնվենցիայի երեք դրույթները՝ տեղեկատվության մատչելիությունը, որոշումների կայացմանը հանրության մասնակցությունը և արդարադատության մատչելիությունը շրջակա միջավայրին առնչվող հարցերում, համընդհանուր բնապահպանական իրավունքներ են, որոնք կայուն զարգացման էական տարրեր են:
Նրանց առնչությունը մի շարք գլոբալ խնդիրների, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, ջրի կառավարումը, կանաչ տնտեսությունը, առողջապահությունը և աղքատության հաղթահարումը, 2016 թ. հունիսի 20-24-ը Ժնևում կայացած Օրհուսի շաբաթի քննարկումների առանցքակետում են եղել:

Մի շարք երկրների կառավարությունների պատվիրակներ և միջազգային, տարածաշրջանային և հասարական կազմակերպություններ քննարկել են լավ գործելակերպը, Օրհուսի կոնվենցիայի երեք հիմնադրույթների իրականացման մարտահրավերները և հետագա առաջնահերթությունները:

Թեմատիկ նիստերից մեկում մասնակիցները դիտարկել են, թե ինչպես է պետք զարգացնել Օրհուսի սկզբունքների կիրառումը շրջակա միջավայրի հարցերով զբաղվող միջազգային ֆորումներում, մասնավորապես, կապված Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ), ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) և միջազգային ֆինանսական հաստատությունների (ՄՖԿ) հետ:
Շնորհիվ իր խաչաձևվող բնույթի, Կոնվենցիան կարող է կարևոր դեր խաղալ ԿԶՆ-ի
իրագործման համար: Կողմերի աշխատանքային խմբի քսաներորդ հանդիպմանը պատվիրակությունները միաձայն համաձայնել են, որ հարցը պետք է քննարկվի բարձր մակարդակով Կոնվենցիայի Կողմերի հանդիպման հերթական նստաշրջանի ընթացքում, որը տեղի կունենա 2017 թ. Մոնտենեգրոյում:

Հանդիպմանը որոշվել է նաև աջակցությունն ուղղել դեպի այլ տարածաշրջաններ: Պատվիրակությունները ողջունել են Գվինեա-Բիսաուի կողմից Կոնվենցիային միանալու հետաքրքրությունը: Կոնվենցիայի Կողմերը աշխարհի ամենահարուստ տնտեսությունների ունեցող երկրներից մինչև աշխարհի ամենացածր ՀՆԱ ունեցողներ երկրներ են: Կոնվենցիան բաց է Միավորված ազգերի անդամ ցանկացած պետության համար:
Օրհուսի կոնվենցիայի հիմնաքարի` Ռիոյի շրջակա միջավայրի և զարգացման հռչակագրի 10-րդ սկզբունքի կիրառման համար, պատվիրակությունների կողմից ընդունվել է Լատինական Ամերիկայում և Կարիբյան կղզիներում տարածաշրջանային գործիքի զարգացման առաջընթացը` վերահաստատելով իրենց լիակատար աջակցությունը իրավաբանորեն պարտավորեցնող գործիքի ստեղծմանը այդ տարածաշրջանում:

Հաշվի առնելով ներկայումս պան-Եվրոպական տարածաշրջանում զարգացման նոր խթան հանդիսացող Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտու համատեքստում հանրության մասնակցության պակասը` Օրհուսի կոնվենցիայի Կողմերը և միջկառավարական մարմինները պատրաստակամություն են հայտնել կիսվել իրենց փորձով և գործիքներով` օգնելու Մետաքսի Ճանապարհ նախաձեռնությանը ստեղծել բնապահպանական կառավարման մայրցամաքային հաջող մոդել:

Նիստի հիմնական ուշադրության կենտրոնը, սակայն, եղել է կլիմայի փոփոխության հետ կապված որոշումների կայացումը և միջազգային ֆինանսական հաստատությունները (ՄՖԿ):

Փարիզում հասարակության մասնակցությունը ՄԱԿ ԿՓՇԿ գործընթացում արդեն բերվել էր մի նոր մակարդակի՝ օգտագործելով բազմաբնույթ շահագրգիռ կողմերի երկխոսությունը հեշտացնելու առկա և նորարարական գործիքներ: Ֆրանսիայի պատվիրակը վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը կիսելու իր գիտելիքներն ու փորձը ապագա կողմերի հետ:

ՀԿ-ները, ճանաչելով Ֆրանսիայի կողմից գործադրվող աննախադեպ ջանքերը, ընդգծել են Փարիզի համաձայնագրի ներքո սահմանված հանրության թափանցիկ և արդյունավետ մասնակցության կենսական անհրաժեշտությունը հետագա բոլոր գործընթացներին:

Ինչ վերաբերում է շրջակա միջավայրի հարցերում արդարադատությանը, ապա արդյունավետ արդարադատության մատչելիությունը, մարդու իրավունքը, ամրագրված է նաև «ՄԱԿ-ի կայուն զարգացում 2030» օրակարգում:

Պետական մարմինները հաճախ օժտված են լայն հայեցողական որոշումներ կայացնելու լիազորություններով տարբեր ոլորտներում (էներգետիկա, հանքարդյունաբերություն, տարածական պլանավորում, տրանսպորտ, որս, բնապահպանություն, կլիմայի փոփոխություն)` հավասարակշռելով տարբեր տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ շահերը: Որոշ որոշումներ, որոնք կարող են ունենալ զգալի ազդեցություն շրջակա միջավայրի վրա և բացասական ներգործություն են ունենում մարդկանց և համայնքների վրա, պետք է ենթակա լինեն արդյունավետ դատական կամ վարչական վերանայման:

Աղբյուրը` http://www.unece.org/info/media/news/environment/2016/2016-aarhus-week-how-the-aarhus-convention-contributes-to-sustainable-development/doc.html

Պատրաստեց` Անուշ Բեյբությանը
Խմբագիր` Մարի Չաքրյան
«Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը` լուծելու շրջակա միջավայրին առնչվող խնդիրները» ծրագիր