2,296 view
Եվս 3 երկրի վավերագիր և ուժի մեջ մտնի Օրհուսի Կոնվենցիայի ԳՄՕ-ների մասին Ուղղումը

30.08.2016

GMO1ՄԱԿ-ի ԵՏՀ (Եվրոպական տնտեսական հանձնաժողով) Շրջակա միջավայրին առնչվող հարցերով տեղեկատվության հասանելիության, որոշումների ընդունման գործընթացին հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին կոնվենցիայի (Օրհուսի կոնվենցիա) Կողմերի երկրորդ հանդիպմանը (25-27 մայիսի 2005թ., Ալմաթի),
II / 1 որոշմամբ փոփոխություն մտցվեց Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) մասին կոնվենցիայում:Ի սկզբանե որոշվեց, որ Ուղղումն ուժի մեջ կմտնի, երբ այն վավերացվի Ուղղումն ընդունելու պահին Օրհուսի կոնվենցիայի Կողմերի առնվազն երեք քառորդի կողմից: Այսինքն, այդ պահի դրությամբ 35 Կողմերից 27-ի կողմից:

2016թ.-ի հուլիսի 11-ին Ֆրանսիան, վավերացնելով ԳՄՕ վերաբերյալ Ուղղումը, փաստաթղթի Կողմերի ընդհանուր թիվը դարձրեց 30: Սակայն դրանցից 24-ն են Կոնվենցիայի Կողմ եղել փոփոխության կատարման պահին: Ուստի, փաստաթուղթի ուժի մեջ մտնելու համար, անհրաժեշտ է, որ այն վավերացվի Օրհուսի կոնվենցիային միացած ևս երեք երկրների կողմից: Դրանց թվում կարող են լինել` Հայաստանն, Ալբանիան, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մալթան, Տաջիկստանը, Մակեդոնիան, Թուրքմենստանը և Ուկրաինան:

ԳՁՕ Ուղղման ուժի մեջ մտնելը չափազանց կարևոր է հանրության իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ այն ճանաչում է հանրության մասնակցության իրավունքը գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների վերաբերյալ որոշումների կայացմանը:

Հիշեցնենք, որ Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին տեղեկատվության մատչելիության, հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության վերաբերյալ ուղղեցույցներ են ընդունվել դեռ Օրհուսի կոնվենցիայի Կողմերի առաջին հանդիպմանը (Լուկա, 21-23 հոկտեմբերի, 2002):
Կողմերի երկրորդ հանդիպմանը կայացված որոշմամբ ամրապնդվեց շահագրգիռ կողմերի համագործակցությունը Կենսաբանական Անվտանգության վերաբերյալ Կարթագենյան Արձանագրության հետ:
Օրհուսի Կոնվենցիայի և Կարթագենյան արձանագրության քարտուղարությունները վերջին տարիներին ստեղծել են ամուր համագործակցային հարաբերություններ` միջազգային մակարդակով ստանձնելով մի շարք համատեղ գործողություններ:

Վերջերս նրանք մշակել են առանցքային միջոցառումների ցանկ՝ աջակցելու Կողմերին վավերացնելու և իրականացնելու Օրհուսի Կոնվենցիան և Կարթագենյան Արձանագրությունը՝ կենդանի վերափոխված օրգանիզմների համատեքստում:

2014-2015թթ. բոլոր հետաքրքրված կառավարությունները և շահագրգիռ կողմերը հրավիրվել էին ներկայացնելու իրենց դիտողություններն ու առաջարկությունները:
Վերջնական ստուգաթերթը, հաշվի առնելով ստացված մեկնաբանությունները, հասանելի է շահագրգիռ կողմերին տեղեկատվության և օգտագործման համար. http://www.unece.org/fileadmin/DAM/env/pp/gmo/GMO-Checklist-AarhusConvention-CartagenaProtocol.pdf :

Բացի այդ, երկու քարտուղարությունները պատրաստել են մի գրություն, որը կառավարություններին և տարբեր շահագրգիռ կողմերին առաջարկում է զանազան գործիքներ և ռեսուրսներ` իրականացնելու համար Կարթագենյան Արձանագրությունն ու Օրհուսի Կոնվենցիան ԳՄՕ-ների համատեքստում.
http://www.unece.org/fileadmin/DAM/env/pp/gmo/Note_Tools_and_Resources-GMO-LMO-AarhusConvention-CartagenaProtocol.pdf :

Համահունչ վերոնշյալին` Օրհուսի Կոնվենցիայի և Կարթագենյան Արձանագրության քարտուղարությունները ձեռնարկել են ԳՄՕ-ների վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ապահովման և հանրության մասնակցության խթանման հերթական միջոցառումը: 2016 թ.-ի նոյեմբերի 15-17-ը, Ժնևում այս երկու քարտուղարությունները ծրագրում են կազմակերպել ԳՄՕ-ների վերաբերյալ երկրորդ համամոլորակային կլոր սեղանը http://www.unece.org/env/pp/grt_lmo_gmo_2016.html#/ :

Օրհուսի կոնվենցիայի, ԳՁՕն առնչվող փաստաթղթերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար հետևյալ հղումով` http://www.unece.org/env/pp/welcome.html :

Պատրաստեց` Անուշ Բեյբությանը
Խմբագիր` Մարի Չաքրյան
«Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը` լուծելու շրջակա միջավայրին առնչվող խնդիրները» ծրագիր