361 view

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

25.08.2016

Օգոստոսի 26-ին, ժամը 15:00-ին, Ֆիոլետովո համայնքում տեղի կունենա կլոր սեղան-քննարկում Ֆիոլետովո համայնքի բնապահպանական խնդիրների շուրջ։

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը՝ լուծելու շրջակա միջավայրին առնչվող հարցերը» ծրագրի շրջանակում, որն ուղղված է բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի իրացմանը և ազգային օրենսդրությամբ ու Օրհուսի կոնվենցիայով շնորհված իրավուքների վերաբերյալ իրազեկմանը, «Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ն կտրամադրի մասնագիտական խորհրդատվություն:

Կլոր սեղան- քննարկմանը մասնակցությունը բաց է բոլոր ցանկացողների համար։

Կազմակերպիչ՝ Ստեփանավանի Օրհուս կենտրոն:

Վայր՝ համայնքապետարանի դահլիճ: