395 view

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

25.08.2016

vanadzor_26_08Օգոստոսի 26-ին, ժամը 11:30-ին, Վանաձորի ՀԿ կենտրոնի դահլիճում տեղի կունենա օրերս Վանաձորում հատված եղևնիների հատման իրավական բաղադրիչի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում։

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը՝ լուծելու շրջակա միջավայրին առնչվող հարցերը» ծրագրի շրջանակում, որն ուղղված է բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի իրացմանը և ազգային օրենսդրությամբ ու Օրհուսի կոնվենցիայով շնորհված իրավուքների վերաբերյալ իրազեկմանը, «Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ն հանդիպմանը կտրամադրի մասնագիտական խորհրդատվություն: ՀՀ վաստակավոր իրավաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանը կմեկնաբանի կանաչապատ տարածքների, բուսականության պահպանության իրավական կողմը։

Կլոր սեղան-քննարկմանը մասնակցությունը բաց է բոլոր ցանկացողների համար։

Կազմակերպիչ՝ Վանաձորի Օրհուս կենտրոն:

Հասցե՝ Գարեգին Նժդեհի փողոց, Սոցիալական ծառայությունների շենք, 4րդ հարկ։
vanadzor_26_08_1