2,972 view
ՕԿ-ները ներդրել են ԱՌՆ ոլորտում ձեռքբերված կարողությունները Վայոց Ձորի և Գեղարքունիքի 3 համայնքներ աղետակայուն դարձնելու գործում
10.05.2016
Մայիսի 6-ին «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ «Տեղական համայնքների իրազեկման նպատակով Օրհուս կենտրոնների` ԱՌՆ կարողությունների հզորացում» ծրագրի ամփոփիչ հանդիպումը:
Հանդիպումը վարեց ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը: Նա կարևորեց ծրագրի արդյունքում ԱՌՆ ազգային պլատֆորմի, Օրհուս կենտրոնների, մարզային ԱՌՆ թիմերի և թիրախ համայնքների միջև խորը համագործակցության ձևավորումը հատկապես համայնքային մակարդակում ԱՌՆ ազգային ռազմավարության իրականացմանը նպաստելու առումով, Օրհուս կենտրոնների (ՕԿ) աղետների ռիսկերի գնահատման

և կառավարման կարողությունների բարձրացումը, համայնքների ԱՌՆ վերլուծված անձնագրերի առկայությունը և այլն:

Խոսելով Հայաստանում ԱՌՆ խնդիրների մասին ՕԿ-ների գործունեության համատեքստում՝ Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիաննա Ասոյանը նշեց, որ ծրագիրը հաջողվել է, թեկուզ միայն նրա համար, որ էլ ավելի է բարձրացել ՕԿ-ի դերը մարզերում, զարգացել են ՕԿ-ի կարողությունները. «Ամենակարևորը՝ աշխատեցինք այսքան պրոֆեսիոնալ մի թիմի հետ, որը կոչվում է ԱՌՆԱՊ հիմադրամ՝ ի դեմս պարոն Պողոսյանի», – ավելացրեց նա: Լիաննա Ասոյանը կարևորեց նաև, որ ծրագրի շրջանակում ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ, ՄԱԶԾ ԱՌՆ ծրագրի, ԱՌՆԱՊ հիմնադրամի, ՃԿԱԿ-ի և Օրհուս կենտրոնների միջև համագործակցության հիմքեր են դրվել։

Այս համագործակցության շնորհիվ, 2014թ.-ից սկսած Օրհուս կենտրոնների վերապատրաստման և կարողությունների զարգացման արդյունքում պատրաստվել են փորձագետներ, ովքեր արդեն իսկ ներդնելով ձեռքբերված կարողությունները համայնքներում, Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Մարիամ Մկրտչյանի խոսքով, դարձրել են դրանք առավել աղետակայուն:Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Հրաչ Քոչարյանը, որպես օրինակ մեջբերեց Խաչիկ համայնքում իրականացված ԱՌ տվյալների հավաքագրումը և հետազոտության միջոցով աղետների դսակարգումն ըստ առավել կամ նվազ վտանգավորության: Նրա խոսքով կատարված մոնիթորինգի արդյունքները հնարավորություն են ընձեռում համայնքի բնակիչներին իրազեկելու վտանգի մասին, ապա աշխատանքներ տանել դրանց վերացման ուղղությամբ:

Օրհուս կենտրոնների ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ ձեռքբերված ԱՌՆ վերլուծված արդյունքները հետայսու ոչ միայն կընդգրկվեն համայնքների զարգացման քառամյա ծրագրերում, այլև կարող են ծառայել այդ համանքերում այլ ծրագրերով հանդես եկող կազմակերպությունների նախաձեռնությունների համար:

Ծրագրի շրջանակներում օրերս թիրախ համայնքներում կտեղադրվեն ազդարարման համակարգեր՝ համայնքի բնակչությանն սպասվելիք վտանգավոր երևույթների վերաբերյալ օպերատիվ կերպով տեղեկատվության տրամադրման նպատակով, միևնույն ժամանակ կսեղծվի տեղեկատվության փոխանակման և տարածման յուրօրինակ համակարգ համայնքային, մարզային և ազգային մակարդակներում: Հանդիպման ընթացքում մասնակիցներն առաջարկեցին համայնքների բնակչության համար ազդարարման վերաբերյալ հաղորդագրությունների փաթեթ մշակել՝ պարզաբանել և ուսուցանել իրավիճակին արձագանքելու վարքականոնները:

Ծրագրի ամփոփման, հետագա համագործակցության քննարկման և հատկապես այս ոլորտում ՕԿ_ների դերի և գործունեության հստակեցման հարցերի քննարկման ժամանակ, հատկանշական էր սահմանամերձ Խաչիկ համայքի ղեկավարի պատրաստակամությունը՝ համայնքի բյուջեից գումար հատկացնելու ՕԿ-ների գործունեության նպատակով:

Հանդիպմանը մասնակցում էին Դեյվիդ Գյուլետը, Էդվարդ Սաֆարյանը և Գոհար Ղազինյանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակից, Արմեն Չիլինգարյանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Պետրոսյանը, ՀՀ ԱԻՆ մարզային փրկարար ծառայությունների և ծրագրում ներառված թիրախ համայնքների, ԱՌՆԱՊ հիմնադրամի և Օրհուս կենտրոնների ներկայացուցիչներ:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ-փոստ՝ aarhusnews@gmail.com