3,727 view
Համայնքային միկրոհարցումը որպես համայնքային խնդիրների լուծման գործում հանրության ներգրավման միջոց
04.05.2016
Գորիսի քաղաքապետարանի նիստերի դահլիճում ապրիլի 28-ին տեղի ունեցավ հանդիպում «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի համակարգողների՝ Նատալյա Հարությունյանի և Ժաննա Հարությունյանի հետ: հանդիպմանը ներկա էին Օրհուս կենտրոնի համակարգողը, տարածաշրջանում գործող ՀԿ-ների, ՏԻՄ-ի, ԶԼՄ-ի, ինչպես նաև գյուղական համայնքների ներկայացուցիչներ:
Ներկայացվեց Համայնքային միկրոհարցում ծրագիրը, որը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը և ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը համատեղ

իրականացնում են 2013թ. սեպտեմբերից: «Համայնքային միկրոհարցում» ծրագրի նպատակը միկրոհարցման միջոցով համայնքի բնակիչների և ՏԻՄ-երի միջև կապի ամրապնդմանը և որոշումների կայացման գործընթացին նպաստելն է:

Միկրոհարցման մեխանիզմը մանրամասնորեն ներկայացրեց Ժաննա Հարությունյանը: Այն է. համայնքի բնակիչները կարճ հաղորդագրությունների միջոցով իրենց կարծիքն են ապահովում համայնքին հուզող խնդիրների վերաբերյալ: Իսկ միկրոհարցումը կազմակերպվում է համայնքի ՏԻՄ-ի ուղարկած կարճ հաղորդագրության միջոցով: Համայնքի բնակիչն այս կերպ ուղղակիորեն մասնակցում է բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ որոշումների կայացմանը:

Այս ծրագրի շրջանակներում Հայաստանի մի քանի համայնքներում, այդ թվում նաև Գորիսում, դեռևս 2013 թ. դեկտեմբերից փորձարկվել է կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով համայնքային որոշումների կայացմանը մասնակցելու մեխանիզմը:

Օրինակ, Գորիս համայնքում SMS-ի միջոցով փորձ է արվել լուծել տրանսպորտի հետ կապված հարցը. տրանպորտ ունենալ մինչև ժամը 18:00-ն, ուղևարձը 50 դրամով, թե՝ մինչև ժամը 20-ը՝ 100 դրամով: Բնակիչների պատասխանների արդյունքում ընդունվել է 1-ին տարբերակը:

Առաջիկայում Գորիսի տարածաշրջանում SMS-ի միջոցով միկրոհարցում կանցկացվի նաև Վերիշեն, Ակներ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ և Հարթաշեն համայնքներում:

Մելադա Հարությունյան
Գորիսի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 096/09 08 95
Էլ. փոստ. info_goris@aarhus.am, mharoutunyan@mail.ru