3,821 view
Ֆինանսական մասնակցային մոտեցումը որպես «ՊՏԱԾ-Հ» ծրագրում ՀԿ-ների ներգրավման միջոց
03.05.2016
Ապրիլի 29-ին Կապանի Օրհուս կենտրոնում կայացավ սեմինար քննարկում «Ֆինանսական մասնակցային մոտեցում» (ՖՄՄ/FPA) թեմայով, Անդրսահմանային միացյալ քարտուղարության միջազգային փորձագետ Յափ Վերմաատի մասնակցությամբ:
Սեմինարը նախատեսված էր հետագայում «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրում ՖՄՄ սկբունքի կիրառման և դրանում տարածաշրջանի հասարակական կազմակերպությունների ներգրավման հնարավորությունը մեծացնելու նպատակով:

Կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը նշեց թեմայի կարևորությունը, համառոտակի ներկայացրեց 2012-2013թթ. Շիկահողի տարածաշրջանի 5 գյուղական համայնքներում Անդրսահմանային միացյալ քարտուղարության ՖՄՄ մեթոդի կիրառմամբ իրականացված ծրագիրը: Նշեց, որ այս տարածաշրջանում համայնքների բնակչությունը անհամբերությամբ սպասում է ՊՏԱԾ-Հ ծրագրին՝ ակնկալելով համայնքային և բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, ընտանեական բիզնեսի զարգացման և պահպանվող տարածքների հզորացման, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման նոր հնարավորություններ:

Միջազգային փորձագետ Յափ Վերմաատը ներկայացրեց 2012-2013թթ. Շիկահողի տարածաշրջանի 5 գյուղական համայնքներում Անդրսահմանային միացյալ քարտուղարության ՖՄՄ իրականացված ծրագրի հաջողությունները: Դրա օրինակով մեկնաբանելով, թե ինչ է ՖՄՄ-ն՝ կանգ առավ առանցքային գաղափարների վրա:

Մասնակիցները շատ հարցեր տվեցին ռեգիոնալ խմբերի վերաբերյալ և առաջարկեցին, որպեսզի այդ խմբերում հետագայում պահպանվի հավասարակշռությունը ՀԿ-ների և այլ, մասնավորապես պետական կամ ՏԻՄ-երի ներկայացուցիչների միջև: Յափ Վերմաատը պատասխանեց ներկաների բոլոր հարցերին:

Հաշվի առնելով «ՊՏԱԾ-Հ» ծրագրում ՖՄՄ-ի կիրառման հեռանկարը՝ «ՊՏԱԾ-Հ» ծրագիրը իրականացնող խմբի ղեկավարի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը հանդիպման մասնակիցներին համառոտ ներկայացրեց ծրագրի ընթացքը, պլանավորման փուլում կատարված աշխատանքները, ակնկալվող համաձայնեցումների փուլերը և պատասխանեց ծրագրին առնչվող հարցերին:

Միաժամանակ նա շնորհակալություն հայտնեց Օրհուս կետնրոնին և ներկաներին` քննարկման ձևաչափի և ակտիվ մասնակցության համար: Պատրաստակամություն հայտնեց հետագայում նույնպես շարունակել ուղիղ երկխոսությունը` օգտվելով Օրհուս կենտրոնի ընձեռած հնարավորությունից և քննարկման հարթակից:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 93 79 59 21
Էլ-փոստ՝ info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru
Խմբագիր՝ Մարի Չաքրյան