4,885 view
Կապանի թիվ 1 և թիվ 5 դպրոցների սաները տեղյակ են Օրհուսի կոնվենցիայի մասին

02.05.2016

kapan_02_05.1.2«Օրհուսի կոնվենցիա» թեմայով, ապրիլի 29-ին, Կապանի Օրհուս կենտրոնում կայացավ սեմինար Կապանի թիվ 1 և թիվ 5 դպրոցների աշակերտների համար:

Կենտրոնի համակարգողը, ողջունելով աշակերտներին և շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին՝ մասնակցության համար, 36 մասնակիցներին նախ ծանոթացրեց Օրհուս կենտրոնի գործունեությանը, նվաճումներին, հանրության հետ աշխատանքում ձեռք բերված արդյունքներին:

Այնուհետև ներկայացրեց շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին Օրհուսի համաձայնագրի երեք հիմնասյուները, համաձայնագրի հիմնական դրույթները, դրանց կիրառությունը, ներկայացրեց, թե ինչ է էկոլոգիական տեղեկատվությունը, ինչ տեղեկատվություն իրավունք ունենք ստանալու և ինչպես, կողմերի իրավուքներն ու պարտականությունները:

Նա համառոտակի տեղեկատվություն ներկայացրեց նաև Հայաստանի Օրհուս կենտրոնների մասին, նրանց գործունեության նպատակի և խնդիրների վերաբերյալ, երեխաներն ինչպես կարող են տեղեկատվություն ստանալ Օրհուս կենտրոնների կայքից և տրամադրել տեղեկատվություն Օրհուս կենտրոններին:

kapan_02_05_1
Աշակերտների տրամադրվեց «Բլեջան» ՀԿ-ի կողմից հրատարակված «ՈՒմ դիմել և ինչպես վարվել, երբ խախտվում են Ձեր բնապահպանական իրավունքներն ու շահերը» տեղեկատու թերթիկները:Ամփոփելով սեմինարը՝ համակարգողը պատասխանեց մասնակիցների հարցերին: Ընդունվեց ուսուցիչների առաջարկությունները կազմակերպելու բնապահպանական թեմաներով այլ սեմինարներ Օրհուս կենտրոնում, առավել մեծ թվով մասնակիցների դեպքում նաև դպրոցներում:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 93 79 59 21
Էլ-փոստ՝ info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru
Խմբագիր՝ Մարի Չաքրյան