4,687 view

Օրհուս կենտրոնների մասնակցությունը համայնքներն աղետակայուն դարձնելու գործընթացին

21.04.2016
2016 թվականի փետրվարի 2-ից ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ֆինանսավորմամբ, ԱՌՆԱՊ հիմնադրամի ուժերով և Հայաստանում Օրհուս բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնների հետ համագործակցությամբ մեկնարկել է «Տեղական համայնքների իրազեկման նպատակով Օրհուս կենտրոնների ԱՌՆ կարողությունների հզորացում» պիլոտային ծրագիրը, որը միտված է զարգացնելու ՕԿ կարողությունները, էլ ավելի բարձրացնելու նրանց դերը, միևնույն ժամանակ համատեղ ջանքերով աջակցելու Ճամբարակ, Վահան և Խաչիկ համայնքների աղետների ռիսկերի նվազեցմանը և աղետակայուն համայնքներ ստեղծելու գործընթացներին:

Ծրագրի ընթացքում կրկին իրականացվել են ՕԿ համակարգողների վերապատրաստման դասընթացներ, որից հետո ՕԿ համակարգողներն անցել են ծրագրի իրականացման աջակցությանը:

Ծրագրի մեկնարկին զուգահեռ ծրագրային թիմի անդամները և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ներկայացուցիչը հանդիպումներ են ունեցել երկու մարզերի ղեկավարների և ոլորտը համակարգող փոխմարզպետների հետ, համայնքապետերի և ավագանու անդամների հետ, ներկայացրել ծրագիրը, նպատակներն ու արդյունքները, որից հետո սկսվել են ծրագրի հիմնական աշխատանքները:

Գավառի և Եղեգնաձորի ՕԿ համակարգողները վերապատրաստվելուց հետո մասնակցել են համայնքներում երկրորդային տվյալների հավաքագրմանը, հանդիպումներ ունեցել համայնքում գործող բոլոր ծառայությունների ներկայացուցիչների հետ, լրացրել հարցաթերթիկներ: Այնուհետև, «Լոռե» փրկարարական ջոկատ ՀԿ-ի հետ համատեղ, նրանք մասնակցել են նաև հավաքագրված տվյալների վերլուծությանը:

Համայնքներին սպառնացող վտանգները վեր հանելու, խոցելի օբյեկտները և համայնքների կարողությունները բացահայտելու նպատակով՝ ծրագրի ընթացքում տեղի են ունեցել նաև հանդիպումներ համայնքների ավագանիների, քաղպաշտպանության թիմերի հետ: Ծրագրի արդյունքում ակնկալվում է ունենալ համայնքների ԱՌՆ վերլուծված անձնագրերը, որոնք հիմք կհանդիսանան համայնքների զարգացման քառամյա ծրագրերում ԱՌՆ-ն ուղղված գործողությունների ներառման համար:

Ծրագրի շատ կարևոր բաղադրիչներից է նաև Ճամբարակ և Խաչիկ համայնքներում շչակային ազդարարման համակարգերի տեղադրումը, որը ուղիղ կապված կլինի թե՛ մարզային, թե՛ հանրապետական ՃԿԿ-րի հետ: Ազդարարման համակարգի ձեռքբերումը և տեղադրման վայրի ընտրությունը ԵԱՀԿ-ն կատարելու է ՀՀ ՏԿԱԻ նախարարության համապատասխան մասնագետների միջոցով, մինչև ծրագրի ավարտը՝ մայիսի 15-ը:

Ծրագրի ընթացքը և արդյունքները ներկայացվել են «Տեղական համայնքների տեղեկացվածության բարձրացման նպատակով՝ ԱՌՆ վերաբերյալ Օրհուս կենտրոնների Կարողությունների հզորացում» երկամյա ծրագրի բոլոր կողմերի ապրիլի 7-9 Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

http://www.osce.org/secretariat/231926

Լիաննա Ասոյան
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 77 76 46 41