669 view

Մեկնարկել է «Տոնե՛նք գարունը թռչունների հետ» նկարչական մրցույթը

07.04.2016
Announc_07_04 Հայաստանի թռչունների պահպանման միությունը «Գարնանն Ընդառաջ» ծրագրի շրջանակներում հայտարարում է նկարչական մրցույթ «Տոնե՛նք գարունը թռչունների հետ» խորագրով: Մասնակիցներն իրենց նկարներում պետք է պատկերեն «Գարնանն Ընդառաջի» բոլոր թռչնատեսակներին կամ նրանցից որևէ մեկին գարնան համայնապատկերում (Սպիտակ արագիլ, Գյուղական ծիծեռնակ, Սև մանգաղաթև, Սովորական կկու և Ոսկեգույն մեղվակեր):
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր դպրոցականներն, ինչպես Երևանից, այնպես էլ բոլոր մարզերից:

Լավագույն 3 աշխատանքները կպարգևատրվեն Հայաստանի թռչունների պահպանման միության կողմից:

Գլխավոր մրցանակն է պլանշետ:
Announc_07_04_1
Աշխատանքներն ուղարկել մինչև հունիսի 1- ը Պ. Սևակ 7, ք. Երևան, 0014, Հայաստան: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել + 374 10 20 87 25 հեռախոսահամարով:

Մրցույթի մասին մանրամասն: