362 view
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հրավերով ս․թ․ ապրիլի 8-12-ը Երևանում կգտնվի և դասախոսություններով հանդես կգա Ստոկհոլմի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, Օրհուս կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի նախագահ պրոֆեսոր Յոնաս Էբբեսսոնը
30.03.2016

Ս․թ․ ապրիլի 11-ին պրոֆ․ Էբբեսսոնը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում հանդես կգա դասախոսություններով՝ նվիրված հետևյալ թեմաներին․

1․ Շրջակա միջավայրի հարցերով կորպորատիվ պատասխանատվությունն անդրսահմանային համատեքստում (ժամը՝ 11.30-13.30),

2․ Շրջակա միջավայրին վերաբերող հարցերով արդարադատության մատչելիությունը միջազգային իրավունքում․ ինչու՞ և ինչպե՞ս (15.00-17.00):

Սիրով հրավիրում եմ Ձեզ մասնակցելու դասախոսություններին։

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոն