3,667 view
«Պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» ծրագրին ՀԿ-ների մասնակցության մեխանիզմների քննարկում Կապանի Օրհուս կենտրոնում

30.03.2016

Kapan_30_03_2Մարտի 25-ին Կապանի Օրհուս կենտրոնում Կայացավ աշխատանքային հանդիպում «Պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» ծրագրի աշխատակազմի և Սյունիքի մարզի ՀԿ-ների հետ: Օրակարգում՝ ծրագրի հետագա աշխատանքների, դրանցում ՀԿ-ների ներգրավվածության մեխանիզմների, առաջարկությունների և կարծիքների քննարկումն էր:

Ողջունելով մասնակիցներին՝ Օրհուս կենտրոնի համակարգողը հաջողություն մաղթեց ծրագրի իրականացմանը և հայտնեց ծրագրի աշխատանքների պլանավորմանն ու ՀԿ-ների ներգրավվածության մեխանիզմների քննարկմանը մասնակցելու ՀԿ-ների պատրաստակամության մասին:

Kapan_30_03_1Ծրագիրը իրականացնող թիմի ղեկավար Ռամազ Գոխելաշվիլին ներկայացրեց ծրագրի իրականացման հնգամյա աշխատանքային պլանը և առաջարկեց, որ ՀԿ-ների ներկայացուցիչները առաջարկություններ ներկայացնեն պլանի վերաբերյալ: Մասնակիցները բազմաթիվ հարցեր տվեցին ծրագրի իրականացման վերաբերյալ, հղում անելով Օրհուսի կոնվենցիայի համապատասխան դրույթներին՝ մեկ անգամ ևս խնդրեցին պայմանագրի տեքստը և բյուջեն հայերեն լեզվով, որպեսզի հասկանան ինչ է նախատեսված ծրագրով և կարողանան կատարել առաջարկություններ ու եզրակացություններ, դառնալ ծրագրի հետագա աշխատանքների պլանավորման լիարժեք մասնակիցը:Օրհուս կենտրոնի համակարգողը առաջարկեց կենտրոնին տրամադրել վերը նշված տեղեկատվությունները հայերեն լեզվով՝ կենտրոնի ներքին ցանցով տարածելու, հարկ եղած դեպքում առաջացած հարցերը ծրագրի ղեկավարության միջոցով լուսաբանելու նպատակով:

Ծրագրի աշխատանքներին ՀԿ-ների ներգրավվածության մեխանիզմների նախնական քննարկում ծավալվեց: Արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակված և հանդիպման ընթացքում ներկայացված փաստաթղթի հայերեն տարբերակը հնարավորինս շուտ տրամադրել Օրհուս կենտրոնին` ՀԿ-ների կարծիքներն ու առաջարկությունները հավաքագրելու նպատակով:

Օրհուս կենտրոնում ապրիլի 4-ին նոր աշխատանքային հանդիպում կազմակերպելու որոշում կայացվեց` նշված միջանկյալ ժամանակահատվածում փաստաթղթի հայերեն տարբերակի հիման վրա ՀԿ-ների ձևավորած կարծիքները քննարկելու նպատակով:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 93 79 59 21
Էլ-փոստ՝ info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru
Խմբագիր՝ Մարի Չաքրյան