4,809 view

Ահազանգ «Թեղուտ» ՓԲԸ գործունեության հետևանքով առաջացող բնապահպանական խնդիրների մասին

17.03.2016
Ալավերդու Օրհուս կենտրոնը բազմաթիվ ահազանգեր է ստանում «Թեղուտ» ՓԲԸ գործունեության հետևանքով առաջացող բնապահպանական խնդիրների շուրջ: «Թեղուտ» ՓԲԸ-ի պաշտոնական պատասխանը հասարակությանը տրամադրելու և ստացված տեղեկատվությունը լայնորեն տարածելու համար` Օրհուս կենտրոնը հարցումներ է ուղարկել:

Հարցումների պատասխաններն ունենալուց հետո նախատեսվում է հասարակական քննարկումներ անցկացնել Թեղուտ և Շնող համայնքերում:

Հարցումներ`.
Արդյոք վերջին օրերին փլուզվել է «Թեղուտ» ՓԲԸ պոչամբարի հենապատը` ստեղծելով արտակարգ իրավիճակ շրջակա միջավայրի համար և որքանով է ապահովված հենապատի ամրությունը. հարցում «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահին

Հարցում «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահին` Շնող գետի ջրի որակի մոնիտորինգի անցկացման և «Թեղուտ» ՓԲԸ պոչամբարից դուրս եկող հոսքաջրերի ու նստվածքների քիմիական կազմի լաբորատոր հետազոտությունների մասին տեղեկատվության տրամադրման խնդրանքով

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 253 60 645 295 (ներքին՝ 191)
Էլ-փոստ՝ info_alaverdi@aarhus.am
Խմբագիր՝ Մարի Չաքրյան