3,955 view
Օրհուսի կոնվենցիայի իրականացման մասին ազգային զեկույցը Հայաստանը պետք է ներկայացնի մինչև տարեվերջ

17.03.2016

news_16_03Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության ու արդարադատության մատչելիության մասին Օրհուսի կոնվենցիայի (http://www.unece.org/env/pp/guidelines_nir_2017), ինչպես նաև կոնվենցիային կից Աղտոտիչների արտանետման և տեղափոխման ռեգիստրի (ԱԱՏՌ) արձանագրության իրականացման մասին հերթական ազգային զեկույցը Կողմերը պետք է ներկայացնեն լավագույն դեպքում մինչև սույն թվականի դեկտեմբերի 15_ը: Վերջնաժամկետը կորոշվի ավելի ուշ, որի մասին Քարտուղարությունը կտեղեկացնի Կոնվենցիայի կողմերի 6_րդ հանդիպման ժամանակացույցը հստակեցնելուց հետո:

Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել Օրհուսի կոնվենցիայի Քարտուղարությունը` մանրամասն ներկայացնելով նաև ազգային զեկույցների պատրաստման ժամանակացույցն ու բովանդակության ուղեցույցը:
Քանի որ ՀՀ-ն ստորագրել բայց չի վավերացրել ԱԱՏՌ արձանագրությունը, ինչպես տեղեկացանք արձանագրության ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանից, ազգային զեկույցի ներկայացումը Հայաստանի համար պարտադիր չէ, ուստի այս ուղղությամբ նման հաշվետվություն չի պատրաստվելու: Նրա տեղեկացմամբ, առ այսօր արձանագրությունը չվավերացրած երկրներից և ոչ մեկը չի ներկայացրել զեկույց (http://www.unece.org/env/pp/prtr/reporting2017_guidelines.html):

Ինչ վերաբերում է Օրհուսի կոնվենցիային, ապա Հայաստանը կոնվենցիային անդամակցում է 2001թ.-ից և 3 տարին մեկ Կողմերի հանդիպմանն է ներկայացնում Կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ազգային զեկույց: Սակայն, քանի որ Կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն Հայաստանի առնչությամբ կոնվենցիային անհամապատասխանության մասին մի քանի որոշում է կայացրել, փաստացի Հայաստանը վերցված է մոնիտորիգի տակ և պարտադրված է ներկայացնել ամենամյա զեկույցներ ( http://www.unece.org/env/pp/ccdocuments.html ):

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ-փոստ՝ aarhusnews@gmail.com