3,398 view

Դեբեդ գետի ափով հենապատը փլուզման վտանգի տակ է

17.03.2016
Ալավերդի քաղաքի տարածքով հոսող Դեբեդ գետի ափի բետոնե հենապատի 280մ-ից ավելի երկարությամբ հատվածը գրեթե փլուզման եզրին է: Այն կառուցվել է խորհրդային տարիներին և 50-ից ավելի տարիների պատմություն ունի: Այդ նպատակով Ալավերդու Օրհուս կենտրոնը մոնիտորինգ է անցկացրել և լուսանկարել առկա պատկերը: Մոնիտորինգային խմբում են եղել նաև Ալավերդու ակտիվ երիտասարդներ, քաղաքապետը, քաղաքաշինության բաժնի աշխատակիցները:
Խնդիրը Ալավերդու քաղաքապետարանի մշտական հետևողականության ներքո է: Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի հետ բազմաթիվ քննարկումներ են եղել։

Ալավերդու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի աշխատակիցների նախնական խիստ մոտավոր հաշվարկներով, բետոնե հենապատը վերականգնելու համար անհրաժեշտ գումարը կազմում է 85 միլիոն ՀՀ դրամ: Համայնքի բյուջեի սուղ ծախսերով հնարավոր չէ վերականգնողական աշխատանքներ իրականացնել:

Անուշադրության մատնելը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ: Դեբեդը Հայաստանի ամենաջրառատ գետն է: Այն գարնանային վարարումների հետևանքով առաջացնում է հեղեղումներ՝ առավել նպաստելով հենապատի խարխլմանը:

Ալավերդու Օրհուս կենտրոնը տեղեկատվական հարցում է ուղարկել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն, որի նպատակը, տեղեկատվության տրամադրումից և տարածումից բացի, խնդիրը նաև կառավարության ուշադրությանն արժանացնելն է և պետական մոտեցում հայցելը:

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 253 60 645 295 (ներքին՝ 191)
Էլ-փոստ՝ info_alaverdi@aarhus.am
Խմբագիր՝ Մարի Չաքրյան