2,623 view
Կապանի տարածաշրջանի անտառապատ տարածքներում ապօրինի ծառահատումները շարունակվում են
16.03.2016
Մոտավոր հաշվարկներով ծառահատումներ են տեղի ունեցել մոտ 10 հա տարածքում։ Կապանի Օրհուս կենտրոնի համակարգողը խնդրի մասին բանավոր տեղեկացրել է ՀՀ ԲՆ պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներին։ Ծառահատված տարածքի կոորդինատները հստակեցնելու և քարտեզագրման նպատակով՝ կենտրոնն այժմ աշխատանքններ է տանում փորձագիտական խմբով տեղանք այց կատարելու ուղղությամբ։ Նախնական գնահատմամբ բնապահպանական աղետի իրական մասշտաբն ավելին է, քան տեսանելի է նկարների միջոցով։

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ. փոստ՝ aarhusnews@gmail.com