551 view
2016թ փետրվարի 29-ինժամը 13.00-ին տեղի կունենան Սոթք գետի ավազանի միջին հոսանքի ոսկեբեր ցրոնների հանքերևակման տարածքում 2016-2018թթ. ընթացքում կատարվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասի ընդլայնման նախնական գնահատման հայտի վերաբերյալ վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

Աղբյուրը.` www.mnp.am

15.02.2016
<<Շրջակամիջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2016թ. փետրվարի 29-ին, ժամը 13.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի գյուղապետարանում տեղի կունենան <<Ռամ Գրուպ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սոթք գետի ավազանի միջին հոսանքի ոսկեբեր ցրոնների հանքերևակման տարածքում 2016-2018թթ. ընթացքում կատարվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասի ընդլայնման նախնական գնահատման հայտի վերաբերյալ վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ:

Միաժամանակ հայտնում եմ, որ ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է նախնական գնահատմանն ընթացք տալ <<Շրջակա միջավայրի վրաազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի շրջանակներում: Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, ` (mnp.am) (Փաստաթղթեր), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: