5,444 view
Հայաստանի Օրհուս կենտրոնների մասնակցությունը «Բնապահպանական կրթությունը Հայաստանում. ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները» համաժողովին
23.02.2016
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ փետրվարի 17-ին Երևանում տեղի ունեցավ «Բնապահպանական կրթությունը Հայաստանում. ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները» խորագրով համաժողով։
Համաժողովի ընթացքում ամփոփվեցին «Բնապահպանական կրթության ցանցի կարողությունների հզորացում` Հայաստանում բնապահպանական կառավարման ամրապնդման նպատակով» ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները։ Այն հնարավորություն տվեց նաև քննարկել բնապահպանական կրթության քաղաքականության, ռազմավարության, կրթական ծրագրերի, հանրակրթական ուսումնական

ծրագրերում բնապահպանական բաղադրիչի ամրապնդան, ուսուցման արդյունավետ մոտեցումների ու հաջողված մոդելների վերաբերյալ հարցերը:

Համաժողովի շրջանակներում կազմակերպվել էր նաև բնապահպանական կազմակերպությունների, այդ թվում Հայաստանի Օրհուս կենտրոնների մասնակցությամբ ցուցահանդես, որոնք ներկայացրեցին էին իրենց գործունությունը, իրականացված էկոկրթական ծրագրերը, նախաձեռնությունները, հրատարակված տեղեկատվական բրոշյուրները, գրքերը և մի շարք այլ նյութեր:

Հավելենք, որ համաժողովին ամփոփվեցին «Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) կարողությունների հզորացում` Հայաստանում բնապահպանական կառավարման ամրապնդման նպատակով» ծրագիրի ձեռքբերումներն ու արդյունքները: Բնապահպանական կրթության ցանցի ամրապնդմանն ուղղված ծրագիրն իրականացվել է «Բնապահպանական կառավարման հզորացում ոչ-կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՓԴԾ) միջոցով:

Ռուզաննա Մանյան
Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. ` (+374) 94 331055, 224 22933
Էլ-փոստ՝ ruzannamanyan@gmail.com