4,061 view

Սյունիքի մարզում կենսոլորտային պահպանավայրի ստեղծման գործընթացը նոր փուլ է թևակոխել

18.02.2016
2016թ. փետրվարի 11-ին Կապանի Օրհուս կենտրոնում կայացավ աշխատանքային հանդիպում Կապան քաղաքի ՀԿ –ների և «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը իրականացնող թիմի հետ` ղեկավար Ռամազ Գոխելաշվիլիի գլխավորությամբ: Ծրագրի ղեկավարությունը դիմել էր Օրհուս կենտրոն` կազմակերպելու հանդիպումը:Օրհուս կենտրոնի համակարգողը ողջունելով մասնակիցներին երկար սպասված ծրագրի մեկնարկի առիթով` հայտնեց կենտրոնի պատրաստակամությունը ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտ միջոցառումների ու հանդիպումների իրականացման համար հարթակ

տրամադրելու, ինչպես նաև տեղեկատվությունը տարածելու համար:

Ռամազ Գոխելաշվիլին համառոտակի ներկայացրեց, որ ՊՏԱԾ-Հ ծրագիրը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից մեկնարկած Կովկասյան նախաձեռնության մաս է կազմում (BMZ No: 2009.6657.2): Իրականացվում է հինգ տարի ժամկետով` համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական համաձայնագրի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 2013թ. մայիսի 18-ին ստորագրված Հատուկ Համաձայնագրի միջոցով: Գերմանական կողմի ներդումը կազմում է 8.25 մլն. Եվրոյին համարժեք գումար:Ծրագրի գործադիր մարմինը հանդիսանում է ՀՀ ԲՆ_ն, իսկ տնօրենը նշանակվում է ՀՀ ԲՆ_ի կողմից: Նախարարությունը պայմանագիր է կնքել GITEC Consult GmbH (Գերմանիա) ընկերության հետ` խորհրդատվություն ապահովելու նպատակով:Ծրագիրը հետապնդում է երկու հավասարապես կարևոր և փոխկապակցված նպատակ` ՀՀ Սյունիքի Մարզի հարավային հատվածի թվով յոթ պահպանվող տարածքների բնական պաշարների պահպանության և այդ տարածքների կառավարման բարելավում` առանց տեղական բնակչության ապրուստի վրա բացասաբար ազդեցության, և հարակից տեղական գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում` առանց կենսաբազմազանության վրա բացասական ազդեցության:

Բանախոսի ներկայացմամբ ծրագրի վերջնական նպատակը կենսոլորտային պահպանավայրի ստեղծումն է և համատեղ կառավարումը (պետական մարմիններ, ՏԻՄ և քաղաքացիական հասարակություն):

«ԿԵՆԻ» ԷԳԿ ՀԿ նախագահ Գարեգին Գաբրիելյանը բարձրացրեց հանքարդյունաբերության և հատուկ պահպանվող տարածքների շահերի բախման խնդիրները: Մյուսները` «Ծիածան առաջնորդների կրթական կենտրոն» ՀԿ նախագահ Սուսաննա Մարտիրոսյանը, «ԱՐԿ» բնապահպանական ՀԿ նախագահ Արմեն Ղազարյանը ներկայացրեցին իրենց կազմակերպությունների հնարավորություններն ու փորձը` առաջարկելով իրենց աջակցությունը:

Հանդիպման վերջում Ռամազ Գոխելաշվիլին տեղեկացրեց, որ ակտիվ աշխատանքները կսկսվեն մարտից` ակնկալելով ՀԿ-ների ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 93 79 59 21
Էլ-փոստ. info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru
Խմբագիր՝ Մարի Չաքրյան