375 view

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

08.02.2016
2016թ-ի փետրվարի 19-ին ժամը 15:00-ին Երևանի Օրհուս կենտրոնում (Հասցե՝ 0025 Երևան, Չարենց փողոց 46, ՀՀ բնապահպանության նախարարության 2-րդ մասնաշենք) տեղի կունենան հանրային լսումներ և քննարկումներ` ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի <<Ջրային տնտեսության ԾԻԳ>> ՊՀ-ի կողմից իրականացվելիք Ոռոգման Համակարգերի Արդիականացման Ծրագրի <<Բնապահպանական և Սոցիալական Կառավարման Շրջանակ>> (ԲՍԿՇ) փաստաթղթի վերաբերյալ, որը մշակվել է անհատ խորհրդատուի կողմից` ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի <<Ջրային տնտեսության ԾԻԳ>> ՊՀ-ի պատվերով: Փաստաթղթին կարելի է ծանոթանալ <<Ջրային տնտեսության ԾԻԳ>> ՊՀ-ում, <<Ջրային տնտեսության ԾԻԳ>> ՊՀ-ի պաշտոնական կայքի (piu.am) <<Երաշխիքներ>> էջում, ինչպես նաև Երևանի Օրհուս կենտրոնում և Հայաստանի Օրհուս կենտրոնների կայք էջում, հետևյալ հղումով՝ Փաստաթղթեր, Documents:

<<Ջրային տնտեսության ԾԻԳ>> ՊՀ