5,585 view

Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ներդրումը միտված է ապահովելու ՏԻՄ գործունեության թափանցիկությունը

08.02.2016
Կապանի տարածաշրջանի 10 համայնքապետերի համար 2016թ. փետրվարի 2-ից 5-ը Կապանի Օրհուս կենտրոնում կայացավ քառօրյա դասընթաց «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի» (ՀԿՏՀ) վերբերյալ: Այն հաշվապահների և առաջատար մասնագետների համար նախօրեին անցկացված դասընթացի շարունակությունն էր:
Դասընթացի նպատակն է ՏԻՄ համայնքների ղեկավարներին տալ գիտելիքներ և հմտություններ համայնքապետարաններում ներդրված ՀԿՏՀ վերաբերյալ:
Դասընթացի արդյունքում համայնքների ղեկավարները ձեռք բերեցին ՀԿՏՀ բոլոր բաժիններից օգտվելու, ինչպես նաև հանձնարարականների
միջոցով աշխատակիցների կատարած աշխատանքները վերահսկելու հմտություններ։

ՀԿՏՀ-ն լիարժեք վարելու արդյունքում բավականին դյուրին են դառնում համայնքապետարանի աշխատանքները, ինչպես նաև ապահովվում է օրենքի սահմաններում նախատեսված տեղեկատվության մատչելիությունը և համայնքի աշխատանքների թափանցիկությունը:

Փետրվարի 8-ից 11-ը նախատեսվում է քառօրյա դասընթացներ նույն համայնքների աշխատակազմի քարտուղարների համար, որոնք նույնպես կանցկացվեն Կապանի Օրհուս կենտրոնում:

Հաշվի առնելով, որ նոր համակարգի ներդրման նախաձեռնությունը և դասընթացները միտված են ՏԻՄ աշխատակազմերի կարողությունների զարգացմանն ու ՏԻՄ գործունեության թափանցիկությանը՝ կենտրոնն այս դասընթացներին աջակցում է տարածքի տրամադրմամբ, ինտերնետ ծառայության, փաստաթղթերի պատճենահանման և դասընթացը հաջող անցկացնելու համար անհրաժեշտ այլ հնարավորություններ ընձեռելով։

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող