499 view
2016թ հունվարի 29-ին ժամը 12.00-ին տեղի կունենան Զիրաքի հրաբխային խարամի հանքավայրի արդյունահանման գնահատման հաշվետվության վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

Աղբյուրը.` www.mnp.am

14.01.2016
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2016թ. հունվարի 29-ին, ժամը 12.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետարանում տեղի կունենան <<Արսքար>> ՍՊԸ կողմից ներկայացված Զիրաքի հրաբխային խարամի հանքավայրի արդյունահանման գնահատման հաշվետվության վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ:

Միաժամանակ հայտնում եմ, որ հայտի ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է հաշվետվությանն ընթացք տալ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի շրջանակներում:

Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am),

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, հետևյալ հղումով` (mnp.am) (Շրջակա միջավայրի պահպանումը, Երկրաբանական, լեռնային, լեռնամեխանիկական, աշխատանքի պաշտպանություն ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68, 094-66-60-04: