14,630 view

Հայաստանի Օրհուս կենտրոնների ուժեղ և թույլ կողմերի բացահայտում, հետագա գործունեության առաջնահերթությունների ուրվագծում

22.12.2014
ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-19-ը տեղի ունեցավ Հայաստանի Օրհուս կենտրոնների տարեվերջյան հանդիպումը՝ շահագրգիռ կողմերի հետ կենտրոնների աշխատանքը գնահատելու, հետագա գործունեության առաջնահերթություններն ու ուղղությունները որոշելու նպատակով։
Միջոցառմանը մասնակցություն ունեցան ոչ միայն կենտրոնների աշխատակիցները, այլև ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների բաժնի ղեկավար Ռադկա Ռուբիլինայի գլխավորությամբ՝ գրասենյակի Տնտեսական ու բնապահպանական հարցերով բաժնի աշխատակիցները, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների ու Բնապահպանության նախարարությունների, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզետարանների ներկայացուցիչները, ԵՊՀ Երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետի դեկանը,

ԵՊՀ կայուն զարգացման կենտրոնի աշխատակիցները, ԱՌՆԱՊ հիմնադրամի, բնապահպանության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալողի և ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող ՀԿ-ների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ։

Դասընթացավար, փորձագետ Էրիկ Գրիգորյանը, նախապես մշակված ինքնագնահատման ու գնահատման թերթիկների միջոցով, իրականացրեց կենտրոնների ուժեղ ու թույլ կողմերի, հնարավորությունների ու վտանգների (ՈՒԹՀՎ) գնահատում։ Հավաքագրված տեղեկատվության ն, որի արդյունքների նախնական վերլուծության արդյունքում մասնավորապես նշվեց, որ Հայաստանի Օրհուս կենտրոնները բացառիկ հարթակ են հանդիսանում բնապահպանության ոլորտում ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ իրականացվող գործողությունների համար, բացառիկ են՝ որպես պետական կառավարման տարածքային մարմինների և միջազգային դոնոր կազմակերպությունների միջև երկարաժամկետ համագործակցության հարթակ։ Որպես արդյունավետ գործունեության հիմնական խոչնդոտ վեր հանվեց հանրության մասնակցության ընթացակարգային իրավունքի և շրջակա միջավայրի պաշտպանության հարցում արդարադատության մատչելիության բացակայությունը:

Կենտրոնների հետագա գործունեության ուղղությունների բացահայտումը շարունակվեց թիմային աշխատանքի միջոցով։ Բոլոր մասնակիցների առաջարկությունները հաշվի առնելով՝ առանձնացվեց 10 ուղղություն, այդ թվում այնպիսիք, որոնցով կենտրոնները մինչ օրս զբաղվել են։ Սակայն թԹիմային աշխատանքի շնորհիվ հստակեցվեցին ցանկալի նպատակին ուղղված առավել կոնկրետ ու նպատակային գործողությունները։ Կարոևորվեց կենտրոնների կարգավիճակի հստակեցումն ու Օրհուսի կոնվենցիայի դրույթների ներդրմանն, այդ թվում կոնվենցիայի իրականացման ռազմավարության մշակմանն աջակցությունը։

Բացի գործնական աշխատանքներից, միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալու միջազգային փորձի իրավահամեմատական վերլուծության համատեքստում Բնապահպանության և տնտեսության կառավարման ոլորտում իրավունքների արդյունավետ իրացման մեթոդական ուղեցույցի բովանդակությանը, Հայաստանի ընդերքշահագործման բնագավառի տնտեսական վերլուծությանը, ոլորտում ՏԿԱԻՆ գործունեությանը, ինչպես նաև հնարավորություն ունեցան քննարկելու պետական և տեղական կառավարման կառույցների հետ Օրհուս կենտրոնների համագորակցությանը վերաբերող հարցերը։

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ-փոստ՝ aarhusnews@gmail.com