710 view
Հայտարարություն

10.12.2015

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 11.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքապետարանի նիստերի դահլիճում /հասցե ք. Եղվարդ, Երևանյան 1/ տեղի կունենա հանրային լսում/քննարկում/ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացված Եղվարդի ոռոգման համակարգի բարելավման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ:

Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնական կայքում ` www.scws.am, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում` www.mnp.am, Եղվարդի Օրհուս կենտրոնում (հասցե ` ք., Եղվարդ, Երևանյան 1, էլ. Փոստ ` info@yeghvard.am, կայք` www.aarhus.am ), ինչպես նաև ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/220218, 010/221558

Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ