13,539 view

Ամանորի այլընտրանքային տոնածառերի պատրաստում Ստեփանավանում

14.12.2015
Ստեփանավանն ունի հրաշալի բնություն` փշատերև անտառներով, քաղցրահամ ջրի պաշարներով, հանքային ջրերի աղբյուրներով, հետևապես՝ զբոսաշրջության զարգացման կարևոր նախադրյալներ: Սակայն զբոսաշրջության զարգացման հեռանկարը կարող է մնալ միայն երազանք, քանի որ անտառային զանգվածների իրավիճակը մեզ մոտ բավականին տագնապալի է: Անտառային տարածքների կրճատման գործում օր օրի ավելի ու ավելի ակտիվորեն է արտահայտվում մարդկային գործոնը: Վերջին ժամանակաշրջանում Ստեփանավանի տարածաշրջանի համայնքներին հարող խիտ մշտադալար ծառերի անտառը վեր է ածվել բացատների:
Ըստ հետազոտության արդյունքների անտառը շատ է վնասվում ամանորի նախօրեին` նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, երբ տոնական օրերի համար բարբարոսաբար կտրում են 15-20 տարեկան մշտադալար ծառեր, որոնք մի քանի օրից դեն են նետվում:

Այդ պատճառով Ստեփանավանի Օրհուս կենտրոնը ակտիվ երիտասարդներից ստեղծել է խումբ, որը սկսել է պայքարել ամանորի համար բնական եղևնի կտրելու սովորույթի դեմ՝ առաջարկելով այլընտրանքային տոնածառերի պատրաստման եղանակներ:Երիտասարդ ակտիվիստներն օրերս Ստեփանավանի Օրհուս կենտրոնում պատրաստեցին բազմապիսի այլընտրանքային տոնածառեր: Այնուհետև Ստեփանավանի Օրհուս կենտրոնը կազմակերպեց դասընթացներ Գյուղատնտեսական քոլեջի ուսանողների, դասախոսների, դպրոցների աշակերտների համար: Դասընթացները ուղորդվեցին շնորհանդեսներով, տեսադիտումներով, պրակտիկ աշխատանքներով:

Այժմ դասընթաց անցած երիտասարդներն իրենք են պատրաստում այլընտրանքային տոնածառեր և սովորեցնում են պատրաստել այլոց:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավան Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 315108
Էլ-փոստ` manya_lore@yahoo.com

Խմբագիր՝ Մարի Չաքրյան