13,619 view

«Ինչպես տեսանելի դարձնել բնապահպանական խնդիրները Վայք քաղաքում». ֆոտոդասընթաց Վայքի երիտասրադների համար

10.12.2015
Դեկտեմբերի 6-ին Եղեգնաձորի Օրհուս Կենտրոնի համակարգողը Վայքի համայնքային կենտրոնում, որը հանդիսանում է Օրհուս Կենտրոնի գործընկերը, նույն կենտրոնի համակարգողի հետ միասին անցկացրեց ֆոտոդասընթաց «Ինչպես տեսանելի դարձնել բնապահպանական խնդիրները Վայք քաղաքում» թեմայով: Մինչ այդ նոյեմբերի 25-ին Վայքի երիտասարդների կողմից կատարվել էր բնապահպանական խնդիրների քարտեզագրում և նրանք տեղյակ էին այդ խնդիրներին:
Հանդիպման սկզբում մասնակցիներին, ովքեր ներկա չեն գտնվել անցած դասընթացին, համառոտ ներկայացվեց քարտեզագրման արդյունքները: Այնուհետև ներկայացվեց ֆոտոապարատի
տեխնիկական գործիքները, որոնց շնրհիվ հնարավոր է տարբեր պայմաններում և օրվա տարբեր ժամերին պրոֆեսիոնալ լուսանկարել:

Մասնակիցների հետ միասին քննարկվեց այն, թե որն է հենց համայնքի բնակիչների կողմից բնապահպանական խնդիրների ներկայացման կարևորությունը: Դասընթացավարների խոսքով, դա ևս հանդիսանում է խնդրի բարձրաձայնման, իսկ հետագայում դրա լուծմանը մասնակից դառնալու մեխանիզմ:

Ներկանների հետ միասին կատարվեցին մի քանի պրակտիկ աշխատանքներ՝ գիտելիքները ամրապնդելու նպատակով: Արդյունքում նրանք փորձեցին ցույց տալ, թե ինչպես են տեսնում այդ խնդիրները, ինչպես են կարողանում արտացոլել դրանք հենց իրենց աչքերով ու ֆոտոնկարների միջոցով:

Հանդիպման մասնակիցները հայտնեցին, որ իրենք այդ լուսանկարները կներկայացնեն Վայք համայնքում դեկտեմբեր ամսին նախատեսվող համայնքային լուսանկարների ցուցահանդեսին, որին կմասնակցեն ՏԻՄ և մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ:

Մարիամ Մկրտչյան
Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 93 95 88 06, 77 778199
Էլ-փոստ՝ info_yeghegnadzor@aarhus.am , hrachqocharyan@mail.ru, mkrtchyan.mariam7@gmail.com

Խմբագիր՝ Մարի Չաքրյան