3,706 view
Ալավերդու երիտասարդները կարևորում են համայնքի ռազմավարական ծրագրի կազմմանը հանրության ակտիվ մասնակցությունը
16.11.2015
Նոյեմբերի 16-ին Ալավերդու Օրհուս կենտրոնում անցկացվեց տեղեկատվական սեմինար՝ «Հասարակության մասնակցությունը կաևոր որոշումներում, օրենսդրության ներկայացում» թեմայով: Նախաձեռնությունը Օրհուս կենտրոնի կամավորներինն էր: Նրանք «Նոր Ալավերդի» հկ-ի հետ համատեղ, մեծ ոգևորությամբ հարցումներ էին անցկացրել քաղաքի բոլոր թաղամասերում՝ այն խնդիրների առաջնահերթությունը որոշելու համար, որոնք առաջարկվելու է ընդգրկել համայնքի զարգացման ռազմավարական երկարաժամկետ ծրագրում:
Օրհուս կենտրոնի հետ մշտապես համագործակցելով,
ընթացքում ստացել են խորհրդատվություն, պարզաբանումներ, համատեղ կազմվել է հարցումների թերթիկի նմուշը:

Հանդիպման ժամանակ մասնակիցները խոսեցին համաքաղաքացիների մի մասի անտարբերության, էկոլոգիական մտածելակերպի բացակայության, մյուս մասի ինքնակամ ու պատրաստակամ ներգրավման և հետևողականության մասին: Նշվեց, որ սոցիալական պայմաններին ու իրավիճակին առավել կարևորություն տալու պատճառով հասարակությունը պատշաճ ուշադրության չի արժանացնում քաղաքի զարգացմանը վերաբերվող կարևորագույն փաստաթղթի նախագծի կազմման աշխատանքներին, մարդկանց որոշակի հատված նույնիսկ չգիտի դրա մասին: Ուսի շատ կարևորվեց կամավորական աշխատանքն ու իրազեկման աշխատանքների հաճախականությունը:

Օրհուս կենտրոնի համկարգողը ներկայացրեց հասարակության դերի ու կառուցողական մասնակցության վերաբերյալ զեկույց, որը մասնակիցներին ավելի շահագրգռեց ակտիվ լինել համայնքի խնդիրներին վերաբերող ցանկացած նախաձեռնություններում և ծրագրերում:

ՀԿ-ի անդամներն ու կամավորները որոշեցին, այսուհետ պարբերաբար տեղեկատվություն ստանալ Օրհուս կենտրոնից և ավելի մեծ աշխատանքներ տանել բնակիչների շրջանում, քննարկումներ նախաձեռնել:

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 253 60 645 295 (ներքին՝ 191)
Էլ-փոստ՝ info_alaverdi@aarhus.am
Խմբագիր՝ Մարի Չաքրյան