3,715 view

Համայնքի բյուջեի քննարկում Ալավերդիում

26.11.2015
«Նոր Ալավերդի» ՀԿ-ի խնդրանքով Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգողը նոյեմբերի 26-ին կլոր սեղան-սեմինար անցկացրեց երիտասարդների համար: Թեման՝ «Համայնքի բյուջե 2016»: Սեմինարի նպատակը երիտասարդներին ծանոթացումն էի համայնքի համար կարևոր փաստաթղթին:
Ինչպես հանդիպման ժամանակ պարզվեց, երիտասարդների մեծ մասը նոր էին ընդգրկվում համայնքային գործընթացներում, տեղեկացված չէին, թե ինչ է բյուջեն, ով և ինչպես է կազմում, ինչի համար է այն և այլն: Օրհուս կենտրոնի համակարգողը մանրամասն ներկայացրեց համայնքային բյուջեի հրապարակայնության, իրատեսական լինելու և

հասարակությանը այդ գործընթացներում ներգրավելու մասին ՀՀ Սահամանադրությամբ և ՏԻՄ օրենքով ահմանված դրույթները:

Նշված հարցերը ներկայացնելուց հետո նա երիտասարդների ուշադրությունը հրավիրեց հատկապես համայնքի բյուջեի բնապահպանական մասի վրա: Խոսվեց 2016-ին ՀՀ պետական բյուջեից հատկացվող բնապահպանական սուբվենցիաների բացակայության և դրա տեղական բյուջեում նպատակային ներառման նկատելի անհրաժեշտության մասին:

Միջոցառման ընթացքում սեմինարին միացավ նաև Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը: Նա շատ կարևորեց նմանաատիպ դասընթացները, երիտասարդների ակտիվ և կառուցողական մասնակցությունը բյուջեի և այլ կարևոր որոշումների կայացման գործընթացներում, ՀԿ-ներին գնահատեց որպես համայնքի շարժիչ և հետևողական գերագույն ուժ: Քաղաքապետը երիտասարդներին և Օրհուս կենտրոնին հորդորեց, որ բացի համագործակցությունը, ցանկացած աշխատանք լավ վերլուծվի, ցուցաբերվի քննադատական մոտեցում:

Մասնակիցների բարձրացրած բազմաթիվ հարցերի շուրջ ակտիվ քննարկում ծավալվեց, տրվեցին մեկնաբանություններ, բացատրություններ, օրենքի հղումներ, հնչեցին կարծիքներ հետագա համագործակցության անմիջական մասնակցության վերաբերյալ:

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 253 60 645 295 (ներքին՝ 191)
Էլ-փոստ՝ info_alaverdi@aarhus.am
Խմբագիր՝ Մարի Չաքրյան