3,865 view

Արդյունաբերության ակնառու հետևանքները բասացական ազդեցություն են թողել օտարերկրյա փորձագետների վրա

02.11.2015
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի հետ սերտ համագործակցության շրջանակներում Նոյեմբերի 2-ին Ալավերդու Օրհուս կենտրոն էին այցելել Համաշխարհային Բանկի բնապահպանության ծրագրերի պատասխանատուները, ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի ներկայացուցիչը և շվեդ փորձագետները՝ Ալավերդու տարածաշրջանի արդյունաբերական վտանգավոր թափոնավայրերի մասին տեղեկատվություն ստանալու և տեղում ծանոթանալու նպատակով:

Օրհուս կենտրոնի համակարգողի հետ զրուցելուց հետո խումբն այցելեց Ալավերդի քաղաքից 1 կմ հեռավորության վրա գտնվող մկնդեղի թափոնավայրի տարածք, այնուհետև եղավ Ախթալայի ԼՀԿ-ին պատկանող 3 ՝ «Պայթուցիկների ձոր», «Նազիկ» և «Նահատակ» կոչվող պոչամբարներում:

Փորձագետներիը ուսումնասիրություն էին անցկացնում, որպեսզի հնարավոր լինի իրականացնել ճշգրիտ հետազոտություն Ալավերդու տարածաշրջանի վտանգավոր թափոնավայրերի վերաբերյալ: Հետազոտությունը մինչև ընթացիկ տարվա ավարտը պետք է ներկայացվի շահագրգիռ կողմերին, որից հետո տեղեկատվությունը կտարածվի հանրությանը:

Լոռու տարածաշրջան այցելած հյուրերը, թեև քաջատեղյակ էին իրավիճակին, սակայն բացասական մեծ տպավորություն ստացան արդյունաբերության փնթի հետևանքները տեղում տեսնելով:

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 253 60 645 295 (ներքին՝ 191)
Էլ-փոստ՝ info_alaverdi@aarhus.am