3,601 view

«Համայնքի զարգացման ծրագիր, նախագծի կազմում, մասնակցություն գործընթացին» թեմայով սեմինար Ալավերդու կենտրոնում

30.10.2015
Հոկտեմբերի 30-ին Ալավերդու Օրհուս կենտրոնում կայացած սեմինարը «Համայնքի զարգացման ծրագիր, նախագծի կազմում, մասնակցություն գործընթացին» թեմայով էր:
Դասընթացը կազմակերպված էր Ալավերդու արհեստագործական ուսումնարանի, Եվրոպական քոլեջի, Պետական քոլեջի, Հյուսիսային Համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների համար: Միջոցառման նպատակը գիտելիքների մակարդակի բարձրացում էր, համայնքի համար կարևորագույն որոշումների կայացման գործընթացին նախնական փուլից սկսած հանրության մասնակցության վերաբերյալ մշակած կարգի ներկայացումը,
զարգացման ռազմավարական ծրագրի նախագծի կազմումը:

Օրհուս կենտրոնի համակարգողը հանգամանորեն ներկայացրեց ամբողջ գործընթացի էությունը, վերհանված խնդիրները, լուծումներ պահանջող առաջնային հարցերը: Հանդիպման մասնակիցները հենց տեղում որոշեցին քաղաքի բոլոր թաղամասեում կազմակերպել հանդիպումներ՝ ներգրավելով կենտրոնի կամավորներին, համայնքի ավագանու անդամներին, անցկացնել հարցումներ, որպեսզի ըստ թաղամասերի վերլուծվեն ու որոշվեն առաջնային խնդիրները:

Օրհուս կենտրոնի համակարգողի հետ պայմանավորվածություն ձեռքբերվեց ունեցած վերջնական վերլուծությունների հիման վրա ամբողջական փաթեթ ներկայացնել քաղաքապետին:
Ըստ ներկաների, այսպիսով, կմեծանա շահառուների թիվը և անմիջական մասնակցություն կլինի համայնքի ռազմավարական ծրագրի նախագծի կազմման աշխատանքներին:

Բարձրացված հարցերը հստակեցվեցին, տրվեցին պարզաբանումներ:

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 253 60 645 295 (ներքին՝ 191)
Էլ-փոստ՝ info_alaverdi@aarhus.am