4,919 view
Հանրային քննարկում «Կապույտ» հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
03.12.2015
2015թ. դեկտեմբերի 2-ին, Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ «Սենտերա Մայնինգ» ՍՊԸ կողմից ներկայացված «Կապույտ» հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում:
Հանդիպմանը մասնակցում էին «Սենտերա Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, մարզպետարանի աշխատակիցներ, Գոմք, Արտավան համայնքի ավագանիների անդամներ, ՀԿ-երի ներկայացուցիչներ:
«Սենտերա Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացրեց «Կապույտ» բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության հայտը:

Ներկաները մտահոգություն հայտնեցին ու հետաքրքրվեցին, թե ուսումնասիրությունների ընթացքում և հետագայում, հանքերևակման պաշարները հաստատվելուց հետո, կազմակերպության կողմից հանքի շահագործումը ինչ ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա: Ի պատասխան, կազմակերպության ներկայացուցիչները տեղեկացրին. «Դեռևս երկրաբանական ուսումնասիրություններ պետք է կատարվեն, և աշխատանքների ժամանակ բոլոր բնապահպանական միջոցառումները կիրականացնվեն»:

Կազմակերպությունը նախատեսում է.
• Կատարել որոնողագնահատողական աշխատանքներ Կապույտի բազմամետաղների հանքերևակման 18.9 կմ2 տեղամասում:
• Հանքերևակման սահմաններում արդյունաբերական նշանակություն ունեցող հանքային մարմիների հայտնաբերում, դրանց տեղադիրքի, տարածական պարամետրերի ու նյութական կազմի բնութագրում:
• C1 կարգով պաշարների հաշվարկում և P1 կարգի կանխատեսումային ռեսուրսների գնահատում:
• Որոնողագնահատական աշխատանքների արդյունքների հիման վրա երկրաբանական հաշվետվության կազմում:

«Կապույտ» հանքերևակումը տեղակայված է Վայոց ձորի լեռնաշղթայի հարավային լանջերին, Մարտիրոս գյուղից 6.7 կմ դեպի հարավ-արևելք, Գոմք գյուղից 2.6 կմ դեպի հարավ, և Արտավան գյուղից 4.5 կմ դեպի հարավ-արևմուտք: Աշխատանքների կատարումը նախատեսված է սկսել 2015թ. երրորդ եռամսակից և ավարտել 2018թ. երրորդ եռամսյակին:

Հրաչ Քոչարյան
Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 77 77 81 99
Էլ-փոստ՝ info_yeghegnadzor@aarhus.am , hrachqocharyan@mail.ru, mkrtchyan.mariam7@gmail.com