4,435 view

Վայքի երիտասարդները քարտեզագրեցին քաղաքի բնապահպանական խնդիրները

30.11.2015
Նոյեմբերի 25-ին Եղեգնաձորի բնապահպանական տեղեկատվության հասարակական Օրհուս կենտրոնի համակարգողը Վայքի համայնքային կենտրոնում անկացրեց հանդիպում «Բնապահպանական խնդիրների քարտեզագրում Վայք քաղաքում» թեմայով:
Հանդիպման սկզբում մասնակիցներին ներկայացվեց, թե ինչպիսի բնապահպանական խնդիրներ են սովորաբար հանդիպում ՀՀ-ում և դրանց կարգավորման ինչպիսի լուծումներ կան համայնքներում: Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգողը ծանոթացրեց բնապահպանական խնդիրների քարտեզագրման մեթոդներին: Ներկայացվեց քարտեզագրման կարևորությունը հատկապես այն հանագամանքը, որ եթե

յուրաքանչյուր քաղաքացի մասնակցի կամ ծանոթանա իր համայնքի բնապահպանական խնդիրների քարտեզագրմանը, ապա մտահոգ կլինի տեղեկանալու դրանց առաջացման պատճառներին, հնարավոր լուծումներին, ինչպես նաև մասնակից կլինի դրանց վերաբերյալ որոշումների կայացման գործընթացներին:

Ներկաների հետ միասին քարտեզագրվեց Վայք համայնքի բնապահպանական խնդիրները: Դրանք են` Ազատեկի հանքավայրի հնարավոր շահագործումը, կեղտաջրերի հոսքը Արփա գետ, որը հոսում է հենց քաղաքի մերձակա տարածքով, աղբի նետելը չսահմանված վայրերում, աշնանը տերևների այրումը:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին այդ խնդիրների լուծման հնարավոր տարբերակները, հատկապես այն, որ դրանք անհրաժեշտ է տեսանելի դարձնել համայնքի բնակիչներին ու ՏԻՄ ներկայացուցիչներին:

Միջոցառումը ոչ միայն ուսուցողական էր, այլև հնարավորություն տվեց վերհանել ու տեսանելի դարձնել բնապահպանական խնդիրները, քննարկել դրանց լուծման տարբերակները: Ուստի Եղեգնաձորի Օրհուս կենտրոնը նախատեսում է հետագայում նմանատիպ հանդիպումների կազմակերպում Վայոց ձորի այլ համայնքներում ևս:

Մարիամ Մկրտչյան
Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 93 95 88 06 (+374) 77 778199
Էլ-փոստ՝ info_yeghegnadzor@aarhus.am , hrachqocharyan@mail.ru, mkrtchyan.mariam7@gmail.com