4,143 view

Կոռուպցիոն ռիսկերը Արարատի մարզի բնապահպանության ոլորտում

19.11.2015
Նոյեմբերի 17-ին Արարատի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ սեմինար`«Կոռուպցիոն ռիսկերը Արարատի մարզի բնապահպանության ոլորտում» խորագրով: Միջոցառումն իրականացրեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան: Հիմնական նպատակն էր դիտարկել և իրազեկել համայնքի ներկայացուցիչներին տեղի առկա կոռուպցիոն տարրեր պարունակող հիմնախնդիրների մասին:
Սեմիարի առաջին հատվածում շեշտը դրվեց մարզում առկա հիմնական բնապահպանական օբյեկտների` Խոսրովի անտառ պետական արգելոցի, Արարատ- Ցեմենտ ՓԲԸ-ի, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի, ստորգետնյա հորերի կառավարման

խնդիրներում ստորգետնյա հորերի կառավարման խնդիրներում առկա կոռուպցիոն տարրերի և խնդիրների վրա: Ներկայացվեցին ոլորտում առկա բացթողումները և հիմնաքարային հարցերը, ինչպիսին է որսագողությունը Խոսրովի պետական արգելոցում և նմանատիպ տարրեր պարունակող այլ խնդիրներ:

Օրակարգային հարցեր էր պարունակում նաև «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ռեգիոնալ համակարգողմ, փորձագետ Տիգրան Մաթևոսյանի ներկայացրած զեկույցը` բնապահպանության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Արարատի մարզի ՔԿՀ-ների խմբի քայլերի մասին: Այն պարունակում էր գործնական քայլեր ոլորտում առկա խնդիրներն ու խոչընդոտները հաղթահարելու համար: Բանախոսը ներկաներին առաջարկեց մշակել մարզի բնապահպանական խնդիրներին վերաբերվող մի համալիր ծրագիր և ներկայացնել տեղեկան ինքնակառավարման մարմիններին` խնդրին լուծում տալու նպատակով: Որպես օրինակ Տիգրան Մաթևոսյանը նշեց Հայաստանի այլ մարզերում նմանատիպ խնդիրների լուծման տարբերակները:

Սեմինարին մասնակցեցին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ:

Հռիփսիմե Սարգսյան
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ. փոստ` info_ararat@aarhus.am