3,923 view

«Հայաստանին սպառնացող աղետները» ֆիլմի ցուցադրություն և ԱՌՆ օրենսդրական դաշտի լուսաբանում

18.11.2015
Նոյեմբերի 17-ին Եղեգնաձորի Օրհուս կենտրոնը համագործակից Քաղաքացիական երիտասարդական կենտրոնում կազմակերպեց «Հայաստանին սպառնացող աղետները» ֆիլմի ցուցադրություն: Ֆիլմի միջոցով մասնակիցներին ներկայացվեցին աղետների այն տեսակները, որոնց վտանգավորության մակարդակը բարձր է Հայաստանում (սողանք, կարկուտ):
Ֆիլմից հետո մասնակիցներին ներկայացվեց աղետների ռիսկերի նվազեցմանը վերաբերող օրենսդրական դաշտը, որոնցում ամրագրված են պետության և քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները աղետի դեպքում և աղետից հետո (Արտակարգ իրավիճակներում բնակչության

պաշտպանության մասին ՀՀ օրենք), տարերային, տեխնածին աղետների ժամանակ հրատապ օգնության տրամադրման կարգը, աղետների և վթարների դեպքում տուժած բնակչությանը պետության կողմից տրամադրվող միջոցները (Պետական նյութական պահուստի մասին ՀՀ օրենք), բնակչության անհատական պաշտպանության միջոցներով ապահովման կարգը:

Խոսվեց ապահովագրության համակարգի՝ որպես աղետների ռիսկերի նվազեցման երաշխիքի մասին, կայուն զարգացման միջավայր ապահովելու նպատակով՝ հավասարապես կանանց և տղամարդկանց համար աղետների հանդեպ դիմակայուն միջավայրի ստեղծման մասին, աղետների ժամանակ փաստաթղթերի կորստի դեպքում դրանց վերականգնման մասին:

Հրաչ Քոչարյան
Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 77 778199
Էլ-փոստ՝ info_yeghegnadzor@aarhus.am , hrachqocharyan@mail.ru , mkrtchyan.mariam7@gmail.com