452 view
Հայտարարություն
Ս. թ. նոյեմբերի 2-ին, ժամը 15:00-ին, Երևանի Օրհուս կենտրոնում տեղի կունենա «Նպաստել բնապահպանական քաղաքականության միջոցով շրջակա միջավայրի պահպանության բարելավման»
ծրագրի արդյունքների ներկայացումը

29.10.2015

2015թ. մայիս ամսից «Էկոլոգիական անվտանգության և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվում է «Նպաստել բնապահպանական քաղաքականության միջոցով շրջակա միջավայրի պահպանության բարելավման» ծրագիրը:

Ծրագրի գլխավոր նպատակն է հզորացնել քաղաքացիական հասարակությունը Հայաստանում՝ որպես ՀՀ Կառավարության էական գործընկեր՝ իրականացնելու Միավորված ազգերի եվրոպական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության,
որոշումներ ընդունելու գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության» մասին կոնվեցիան (Օրհուսի Կոնվենցիա):

Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու ծրագրի արդյունքների ներկայացմանը, որը տեղի կունենա Երևանի Օրհուս կենտրոնում, սույն թվականի նոյեմբերի 2-ին, ժամը 15:00-ին:

Հարգանքով,

Արթուր Ղազարյան
Ծրագրի ղեկավար

Բջջ․ 093 88 71 71

Տեղեկատվական թերթիկ