4,987 view

Համագործակցություն համայնքային մասնակցային ծրագրերի իրականացման գործում. Կապան

30.10.2015

kapan_30_102015թ. հոկտեմբերի 20-ին Կապանի Օրհուս կենտրոնում կայացավ «Անդրսահմանային միավորված քարտուղարության համայնքային մասնակցային ֆինանսական ծրագրի» ավագ մասնագետ Ջաափ Վերմաատի, ծրագրին աջակցող ՀԿ-ներկայացուցիչների և մարզպետարանի ծրագրերի բաժնի աշխատակիցների աշխատանքային հանդիպումը: Հանդիպման նպատակը նախորդ տարիներին կատարված փոքր դրամաշնորհային ծրագրերի արդյունավետությունը ուսումնասիրելն էր: Ծրագրի պատվիրակությունը նաև ՀԿ-ների կողմից առաջարկվող ծրագրերին ծանոթանալու, համայնքային առաջնահերթ, հրատապ լուծման կարիք ունեցող մեկ-երկու խնդիրների մասին տեղեկանալու նպատակ ուներ, հատկապես, որոնք կնպաստեն համայնքային սոցիալ-տնտեսական խնդրի լուծմանը:
kapan_30_10_2
Հանդիպմանը նշվեց Օրհուս կենտրոնի դերը ծրագրերի իրականացմանն աջակցելու գործում:
Հաջորդ օրը պատվիրակության հետ այցելեցինք Շիկահող, Սրաշեն և Ծավ համայնքներ՝ ուսումնասիրելու կատարված ծրագրերի արդյունքները:

«Կենսոլորտային պահպանավայրին աջակցություն» ծրագրի իրականացման գործում առաջարկեցին Օրհուս կենտրոնի աջակցությունը և հայտնեցին պատրաստակամություն 2016 թվականին կենտրոնի հզորությունների զարգացման հարցում:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 93 79 59 21
Էլ-փոստ. info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru
Խմբագիր՝ Մարի Չաքրյան