509 view
Ծանուցում «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում անցկացնելու մասին

Աղբյուրը.` www.mnp.am

21.10.2015
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի նախագծի հանրային քննարկումների կամզակերպման և իրականացման» կարգով՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը կազմակերպում է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում: Իրավաբանական և ֆիզիկական անձինք հանրային քննարկման մասնակցության դիմումները կարող են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ ներկայացնել մինչև 05.11.2015թ., press@mnp.am էլեկտրոնային հասցեով/Հեռ 011-818-517/, կամ բերել ՀՀ բնապահպանության նախարարություն /հասցե. Ք. Երևան, Հանրապետության հրապարակ կառավարական 3-րդ շենք, 5-րդ հարկ, 517 սենյակ, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն/:

Իրավաբանական և ֆիզիկական անձինք ցանկության դեպքում նորմատիվ իրավական ակտի վերաբերյալ իրենց առաջարկությունները և դիտողությունները մինչև հանրային քննարկումը կարող են ուղարկել press@mnp.am հասցեով:

Հանրային քննարկումները տեղի կունենան 09.11.2015թ. ՀՀ բնապահպանության նախարարության/Հանրապետության հրապարակ կառավարական 3-րդ շենք 5րդ հարկ/ խորհրդակցությունների դահլիճում, ժամը 11.00-ին:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նախագիծ