336 view
Սթ. նոյեմբերի 6-ին ժամը 12.00-ին տեղի կունենան Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի /հարավային տեղամաս/ շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ

Աղբյուրը.` www.mnp.am

23.10.2015
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. նոյեմբերի 6-ին, ժամը 12.00-ին ՀՀ Շիրակի մարզի Ձորակապի գյուղապետարանում տեղի կունենան <<Բարեբեր տուֆ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի /հարավային տեղամաս/ շահագործման նախնական գնահատման հայտի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ:

Միաժամանակ հայտնում եմ, որ հաշվետվության ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է նախնական գնահատմանն ընթացք տալ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի շրջանակներում:

Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, հետևյալ հղումով`(Փաստաթղթեր), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18,010/22-15-68