533 view
Սթ. նոյեմբերի 10-ին ժամը 12.00-ին տեղի կունենան Զիրաքի հրաբխային խարամի հանքավայրի շահագործման նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ

Աղբյուրը.` www.mnp.am

27.10.2015
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. նոյեմբերի 4-ին, ժամը 13.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետարանում տեղի կունենան <<Արսքար>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Զիրաքի հրաբխային խարամի հանքավայրի շահագործման նախագծի նախնական գնահատման հայտի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ:

Միաժամանակ հայտնում եմ, որ հայտի ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է նախնական գնահատմանն ընթացք տալ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի շրջանակներում:

Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, հետևյալ հղումով` (mnp.am) (Փաստաթղթեր), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18,010/22-15-68