5,098 view
«ՀՀ Բնապահպանական օրենսդրական դաշտը, միջազգային համաձայնագրերը, Օրհուսի կոնվենցիան». սեմինար Եղեգնաձորի երիտասարդության համար
27.10.2015
Հոկտեմբերի 26-ին Եղեգնաձորի բնապահպանական տեղեկատվության հասարակական Օրհուս կենտրոնի համագործակից Եղեգնաձորի Քաղաքացիական- երիտասարդական կենտրունում, կենտրոնի կամավորների համար անցկացվեց սեմինար «ՀՀ Բնապահպանական օրենսդրական դաշտը, միջազգային համաձայնագրերը, Օրհուսի կոնվենցիան» թեմայով:
Հանդիպման սկզբում Օրհուս կենտրոնի համակարգողը մասնակիցներին ծանոթացրեց Օրհուս կենտրոնների գործնեությանը, կենտրոնների նպատակներին: Այնուհետև ներկայացրեց ՀՀ բնապահպանության ոլորտը կարգավորող

օրենսդրական դաշտը, ՀՀ Սահմանադրության այն դրույթները որոնք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծով ենթարկվել են փոփոխման, Հայաստանի կողմից վավերացված միջազգային կոնվենցիանները և համաձայնագրերը:

Մասնակիցներին մանրամասն ներկայացվեց Օրհուսի կոնվենցիան: Արդյունքում երիտասարդներին պարզ դարձավ, թե ինչպես հասրակությունը կարող է, որոշ դեպքերում նաև պարտավոր է, մասնակցել որոշումների կայացման գործընթացներին, քանի որ դրանք վերաբերում են իրենց շրջակա միջավայրին ու անմիջականորեն կապված են իրենց կենսագործունեության հետ: Տեղեկացան, թե ինչպես կարելի է ստանալ բնակչությանը հուզող էկոլոգիական տեղեկատվությունը, ովքեր են տիրապետում այդ տեղեկատվությանը, ում կարող են դիմել կոնվենցիայի դրույթների խախտումների քննարկման նպատակով:

Հրաչ Քոչարյան
Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 77 778199
Էլ-փոստ՝ info_yeghegnadzor@aarhus.am , hrachqocharyan@mail.ru, mkrtchyan.mariam7@gmail.com