5,137 view

ԱՌՆ օրենսդրական դաշտի լուսաբանում Վայքում

23.10.2015
Հոկտեմբերի 21-ին Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգողները Վայքի համայնքային կենտրոնում համայնքի ՀԿ, պետական մարմինների ներկայացուցիչներին, ուսանողներին, աշակերտներին ներկայացրեցին շնորհանդես աղետների ռիսկերի նվազեցմանը վերաբերող օրենսդրական դաշտի վերաբերյալ:
Ներկայացվեցին աղետների որոշակի տեսակներ, որոնց ռիսկային մակարդակը բարձր է Հայաստանում: Ներկայացրեցին այդ աղետների հետ կապված օրենսդրական դաշտը, որոնցում ամրագրված են քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, օրենսդրությամբ
սահմանված ՏԻՄ պարտավորությունները` հատկապես կապված առաջին արձագանքման և օգնության հետ:Հանդիպման ներկաններին հետաքրքրեցին անհատական պաշտպանության կազմակերպման, համայնքային տարհանման պլանները: Հանդիպման արդյունքում նրանք որոշեցին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ ՏԻՄ-ից:

Նաև քննարկվեց քաղաքացիների այն պարտականությունների ցանկը, որոնք ամրագրված են օրենսդրությամբ և անհրաժեշտ են աղետներից հետո ՏԻՄ, պետական մարմինների հետ համագործակցելով, կարճ ժամանակում ճիշտ արձագանքելու, համայնքի բնակիչների անվտանգության ապահովման առումով զգալի արդյունքների հասնելու համար:

Քննարկվեցին հարցեր՝ կապված աղետներից հետո փոխհատուցման, փաստաթղթերի վերականգնման, պարենի ապահովման հետ:

Մասնակիցները կարևորեցին նմանատիպ միջոցառումների կազմակերպումը և ցանկություն հայտնեցին, որ դրանք շարունակական լինեն:

Մարիամ Մկրտչյան
Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 93 958806
Էլ-փոստ՝ info_yeghegnadzor@aarhus.am , mkrtchyan.mariam7@gmail.com , hrachqocharyan@mail.ru
Խմբագիր` Մարի Չաքրյան