4,571 view

Բնության հաշվեհարդար. Եղեգնաձոր

23.10.2015
Հոկտեմբերի 19-ին Եղեգնաձորի Օրհուս կենտրոնը Վայք քաղաքի համայնքային կենտրոնում ցուցադրեց հանքարդյունաբերության թեմայով «Բնության հաշվեհարդար» ֆիլմը: Ֆիլմի ցուցադրության Նպատակ էր ներկայացնել հանքարդյունաբերությունից տուժած մարդկային ճակատագրերը, բնապահպանական նորմերը խախտած մի շարք դեպքերը, օրենսդրական բացերը:

Ֆիլմի ցուցադրությունից առաջ Եղեգնաձորի Oրհուս Կենտրոնի համակարգողը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, Օրհուսի կոնվենցիայի որոշ դրույթներ:

Ֆիլմի ցուցադրության ավարտին պարզաբանվեցին այն մարտահրավերները, որոնք կարող են առաջանալ հանքերի շահագործման ու դրանց թվի ու ծավալների ավելացման դեպքում:

Մասնակիցները հարցեր բարձրացրեցին Ազատեկի ոսկու հանքավայրի շահագործման, հանքերի շահագործման մեխանիզմների մասին: Հարցերին տրվեցին պատշաճ պատասխաններ, ինչպես նաև քննարկվեցին օրենսդրական այն դրույթները, որոնք կապված էին հնչեցրած հարցերի հետ:

Մասնակիցներին ներկայացվեց, թե ինչու պետք է հասրակությունը մասնակցի որոշումների կայացման գործընթացներին, ինչպես նաև Օրհուսի կոնվենցիայի համաձայն ինչպես ստանալ տեղեկատվություն, ովքեր են այդ տեղեկատվության տրամադրողները և ունենալով այդ տեղեկատվությունը՝ ինչպես կարող են իրենք մասնակցել ու բանակցել մեկ սեղանի շուրջ, երբ առաջանում են կամ կարող են առաջանալ որոշակի բնապահպանական խնդիրներ:

Մարիամ Մկրտչյան
Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 93 958806
Էլ-փոստ՝ info_yeghegnadzor@aarhus.am , mkrtchyan.mariam7@gmail.com , hrachqocharyan@mail.ru
Խմբագիր` Մարի Չաքրյան