4,554 view

Մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիթորինգը Ալավերդի քաղաքում և հարակից համայնքներում

22.10.2015
Հաշվի առնելով մի քանի համայնքների ղեկավարների հետարքրքությունը օդի աղտոտվածության համար իրականացվող մոնիթորինգի վերաբերյալ, որի մասին նրանք հարցադրում էին ուղղել նաև ՀՀ Բնապահպանության նախարարին՝ ամռանն Ալավերդի կատարած այցի ժամանակ, հոկտեմբերի 16-ին Ալավերդու Օրհուս կենտրոնում կազմակերպվեց կլոր սեղան-դասընթաց «Մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիթորինգը Ալավերդի քաղաքում և հարակից համայնքներում» թեմայով:
Հանդիպմանը մասնակցելու համար հրավիրվել էին այն համայնքների ղեկավարները, որտեղ

«Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն»-ի կողմից իրականացվում են օդային ավազանի որակի դիտարկումներ: Դրանք են՝ Ալավերդի, Հաղպատ, Օձուն, Հագվի, Աքորի և Կաճաճկուտ համայնքները:

Կլոր սեղանին սակայն ներկա էին միայն Ալավերդու քաղաքապետը, Աքորու գյուղապետը և տեղակալը, Օձունի գյուղապետի տեղակալը, Հայէկոմոնիտորինգի Ալավերդու կայանի աշխատակիցները, հկ ներկայացուցիչներ, տեղական «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության նկարահանող խումբը:

Մասնակիցներին մանրամասնորեն ներկայացվեց, թե որ տարածքներում, ինչ հաճախականությամբ ու ինչ մեթոդներով է իրականացվում օդային ավազանի որակի մոնիթորինգը, այնուհետև, Վանաձորի լաբորատորիայում փորձարկումից հետո, ինչպես են տվայլները վերլուծության ենթարկվում Երևանում: Հանդիպման ժամանակ խոսվեց, որ Ալավերդի քաղաքում և շրջակա համայնքներում օդային ավազանի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է ՇՄՆՄԿ ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում` www.armmonitoring.am և Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում` www.mnp.am :

Օրհուս կենտրոնն ու «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը համատեղ պատրաստել էին տեղեկատվական թերթիկ, որը տրվեց միջոցառման մասնակիցներին:

Քննարկման ժամանակ Ալավերդու քաղաքապետը նշեց, որ կարևորում է օդային ավազանի մոնիթորինգը:

Աքորու գյուղապետը առաջարկեց վերանայել արդեն իսկ ամրագրված այն վայրերը, որտեղ տեղադրվում են պասսիվ նմուշառիչները: Ըստ իրենց, ճիշտ կլինի նաև համայնքերի ներկայացուցիչների ներգրավումը, քանի որ ավելի լավ են ճանաչում տեղանքը, և այդ դեպքում ստացված տվյալները իրատեսական կլինեն:

Տեղեկատվական թերթիկ
Մասնակիցների ցուցակ

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 253 60 645 295 (ներքին՝ 191)
Էլ-փոստ՝ info_alaverdi@aarhus.am