2,469 view
Ալավերդու կենտրոնի շուրջ համախմբված երիտասարդները որոշել են հիմնել հասարակական կազմակերպություն

05.09.2015

Alaverdi_05_09_1Ալավերդու Օրհուս կենտրոնի կամավորները, ովքեր տարիներ շարունակ մեծ պատրաստակամությամբ կամավորական աշխատանքներ են կատարում բնապահպանության ոլորտում, որոշել են հիմնել հասարակական կազմակերպություն:
Խմբի առավել ակտիվ երիտասարդների կողմից օգոստոս ամսից սկսվել են որպես հասարակական կազմակերպություն հանդես գալու համար պետական գրանցման հետ կապված աշխատանքները: Թեև «Նոր Ալավերդի» անվանումով հկ-ն դեռ այդ փուլում է, այնուամենայնիվ սկսել է իր գործունեությունը:

Alaverdi_05_09

Օրհուս կենտրոնի հետ համագործակցության հանգամանքը նախադրալ է հանդիսացել, որպեսզի նորաստեղծ ՀԿ-ի առաջին աշխատանքը ևս բնապահպանական լինի: Սեպտեմբերի 5-ին նրանք շրջակայքի մաքրման մեծ ակցիա անցկացրեցին 12-րդ դարում կառուցված Սանահինի քարե կամրջի տարածքում: Ակցիային միացան բազմաթիվ համաքաղաքացիներ, մասնավոր ոլորտի աշխատողներ, դպրոցականներ, նորընտիր, բայց դեռևս պաշտոնավարման պարտականությունները չստանձնած Ալավերդու քաղաքապետը, այլոք:

Միջոցառումը վերածվեց իսկական տոնի: Որոշվեց ամեն տարի այդ օրը նշել որպես Սանահինի կամրջի տարածքի մաքրության օր, դրանից զատ ամեն ամսվա վերջին կիրակի օրը ևս իրականացնել կամրջի մաքրման աշխատանքներ:

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ-փոստ՝ info_alaverdi@aarhus.am