2,500 view

«Օրհուսի կոնվենցիայի կիրառումը ՀՀ-ում» թեմայով սեմինար Ալավերդու ուսանողության համար

16.09.2015
Սեպտեմբերի 16-ին Օրհուս կենտրոնում էին հավաքվել Ալավերդու տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողներ, որոնց համար իրազեկման սեմինար-քննարկում էր կազմակերպվել «Օրհուսի կոնվենցիայի կիրառումը ՀՀ-ում» և «Քաղաքացիական կանաչ հիմնադրամի գաղափարը» թեմաներով:
Ուսանողներին հանգամանորեն ներկայանցվեցին պետության կողմից իրականացվող Օրհուսի կոնվենցիայի պահանջներն ու ստանձնած պարտավորությունները, խոսվեց թերացումների, կոնվենցիային առնչվող դատական պրոցեսների մասին:

Երիտասարդ ուսանողներին հետաքրքրում էր հատկապես արդարադատության մատչելիության հիմնադրույթը, որի շուրջ քննարկում ծավալվեց: Իրավաբանի մասնագիտություն ընտրած ուսանողների համար բավական մեծ շահագրգռվածություն կար կոնկրետ 9-րդ հոդվածի վերաբերյալ:

Նշվեց հանրապետությունում կոնվենցիայի ճիշտ իրականացման կարևորության, մարդու իրավունքների պաշտպանության և հասարակության ակտիվության մասին:

Այնուհետև Օրհուս կենտրոնի համակարգողը ուսանողների հետ քննարկեց «Քաղաքացիական կանաչ հիմնադրամ»-ի գաղափարը, ներկայացրեց թեմային վերաբերող և մինչ այժմ անցկացված միջոցառումների և գործողությունների մասին: Մասնակիցների հետաքրքրրությունը մեծ էր առաջարկված հարցի շուրջ:

Ուսանողներից մեկի խոսքով զարգացած երկրների օրինակով, որտեղ ևս մեծ է արդյունաբերական վնասը, բնապահպանական տեսանկյունից օրինակելի փորձ է, և ժամանակն է քայլեր ձեռնարկել, որպեսզի մենք նույնպես այդ ուղիով շարժվենք:

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 253 60 645 295 (ներքին՝ 191)
Էլ-փոստ՝ info_alaverdi@aarhus.am