4,054 view
«Օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում» թեմայով քննարկում Հրազդանում

20.10.2015

Hrazdan_20_10_1.1Հոկտեմբերի 13-ին Հրազդանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ «Օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում» թեմայով քննարկում, որը համատեղ կազմակերպել էին Հրազդանի Օրհուս կենտրոնը և «Առողջ միջավայր» ՀԿ-ն: Դասընթաց-քննարկմանը մասնակցում էին գյուղատնտեսներ, մեղվապահներ, ուսանողներ:
«Առողջ միջավայր» ՀԿ-ի նախագահ Ա. Օհանյանը և Օրհուս կենտրոնի համակարգողները ներկայացրին օրգանական գյուղատնտեսության անհրաժեշտությունն ու կարևորությունը Հայաստանում, որից հետո ծավալվեց քննարկում:

Մասնակիցները նշեցին գյուղատնտեսության ոլորտում առկա շատ խնդիրներ, որոնց լուծման համար մեծ ռեսուրսներ են հարկավոր:

Քննարկման ժամանակ մեղվապահ մասնակիցներից մեկը մտահոգություն հայտնեց մեղուների թվի կրճատման և դրա հետևանքով բնությանը պատճառվող մեծ վնասի վերաբերյալ:

Hrazdan_20_10

Բազմաբնույթ հարցուպատասխանի արդյունքում եղան նաև հետաքրքիր առաջարկներ: Հատկանշական է մասնակիցներից մեկի առաջարկը բիզնեսին առնչվող անձանց համար օրգանական մթերքների վերաբերյալ դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ՝ հետագայում Հրազդանում «Բիո խանութ» բացելու նպատակով: Մասնակիցները ողջունեցին առաջարկը և միասին գաղափարի մեկնարկային ծրագիր մշակելու պատրաստակամություն հայտնեցին:

Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 91 66 33 16, 93 84 30 08,
Էլ. փոստ. info_hrazdan@aarhus.am , zhora.arakelyan@mail.ru , manahit84@mail.ru