3,359 view

Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը նշվեց համար 45 հիմնական դպրոցի սաների հետ

10.10.2015
Հոկտեմբերի 9-ին Հայաստանի բնության թանգարանում Երևանի Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ համատեղ տեղի ունեցավ Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում: Նպատակը՝ մատաղ սերնդին ներկայացնել Հայաստանի բնության առանձնահատկություններն ու պահպանման անհրաժեշտությունը:
Միջոցառմանը մասնակցենցին Երևանի համար 45 հիմնական դպրոցի IIա դասարանի սաները՝ դասվար Լիլիթ Այվազյանի և ծնողների ուղեկցությամբ: Թանգարանի էքսկուրսավարը աշակերտներին մատչելի լեզվով ներկայացրեց

ցուցադրված նմուշները՝ մատնանշելով հատկապես Կարմիր գրքում գրանցված տեսակները: Աշակերտները խտացված տարբերակով տեսան Արարատյան դաշտի, Դիլիջանի անտառի, Խոսրովի արգելոցի տեսարանները. փոքրիկ ցուցափեղկում մեկտեղված տվյալ լանդշաֆտում հանդիպող հիմնական բուսատեսակներն ու կենդանատեսակնեը: Էքսկուսավարն անընդհատ երեխաներին հարցադրումներ էր անում՝ ներկայացված տեղեկատվությունը առավել ամրապնդելու նպատակով:

Թանգարանում շրջելուց հետո ցուցադրվեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի պատրաստած տեսաֆիլմը բեզոարյան այծերի մասին` «Բեզոար» վերտառությամբ:

Հայաստանի բնության թանգարանի աշխատակիցը ներկայացրեց օրվա խորհուրդը, համառոտ տեղեկատվություն թանգարանի և Երևանի Օրհուս կենտրոնի գործունեությանև առաքելության մասին և, թե ինչու են այդ կառույցները հատկապես կարևորում էկոկրթությունը:

Համար 45 հիմնական դպրոցի սաներին ողջունեց նաև «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, խոսեց հայրենի բնության պահպանության կարևորության և այդ գործում յուրաքանչյուրի դերի մասին:
Տեղի ունեցավ նաև հարց ու պատասխան միջոցառման փոքրիկ մասնակցների հետ: Թանգարանի աշխատակիցները աշակերտներին ցուցադրեցին Հայաստանի կենդանական ու բուսական աշխարհի Կարմիր գրքերը:

Միջոցառման կազմակերպիչները տպավորված էին աշակերտների կարգապահությամբ, հետաքրքասիրությամբ ու քննարկմանը ակտիվ մասնակցությամբ:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ-փոստ՝ aarhusnews@gmail.com