869 view
Հայտարարություն
07.10.2015

Հարգելի թռչնասեր,

Հայաստանի թռչունների պահպանման միությունը (BirdLife Հայաստանում) հրավիրում է բոլորին մասնակցելու հասարակական քվեարկմանը, որի նպատակն է` ընտրել 2016 թվականը խորհրդանշող թռչնատեսակը:
«Տարվա թռչուն» նախաձեռնությունը նվիրված կլինի քվեարկման արդյունքում առավելագույն ձայներ հավաքած թռչնատեսակի պահպանմանը և ուսումնասիրմանը:

Հիշեցնենք, որ 2015թ –ը խորհրդանշող թռչուն ճանաչվեց Ներկարարը:

Խնդրում ենք ընտրել Հայաստանի թռչնաշխարհի ներկայացուցիչներից մեկին՝ լրացնելով հարցաթերթիկը և ուղարկելով այն Պ. Սևակի 7, 0014 Երևան, Հայաստան կամ armbirds@yahoo.com հասցեներով:

Ակնկալում ենք Ձեր մասնակցությունը